08:55:47 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մելանյա Թրամփը մտադիր է ձևափոխել Սպիտակ տունը՝ իր կյանքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար․ Daily Mail

    16:30 25 Հունվար 2025

    ԱՄՆ նախագահի կինը՝ Մելանյա Թրամփը, մտադիր է ձևափոխել Սպիտակ տունը՝ իր կյանքի մասին վավերագրական ֆիլմ նկարահանելու համար։ Ինչպես փոխանցում է ՌԻԱ Նովոստին, այս մասին գրում է Daily Mail-ը։

     

    Հաղորդվում է, որ ֆիլմը կհեռաձարկվի ամերիկյան Amazon Prime ծառայության միջոցով, որը պատկանում է Ջեֆ Բեզոսին, ով մասնակցել է Թրամփի երդմնակալությանը:

    Առաջին տիկինը նաև այս անգամ ծրագրում է ամբողջությամբ տեղափոխվել Սպիտակ տուն՝ ի տարբերություն Թրամփի նախորդ ժամկետի, երբ նա որոշեց չապրել ամուսնու հետ՝ առաջացնելով հասարակության արձագանքը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս