13:36:04 12°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Դավթաշենում Nissan Tiida–ն բախվել է Lexus GX–ին. վերջինս գլխիվայր շրջվել է․ 2 երեխաներ տեղափոխվել են հիվանդանոց

    06:49 11 Դեկտեմբեր 2020

    Հայաստանի ԱԻՆ-ում, դեկտեմբերի 10-ին, ժամը 23։48-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Դավթաշեն վարչական շրջանի 4-րդ թաղամասում` «Օլիմպավան» ՍՊԸ-ի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ․ բախվել են երկու ավտոմեքենա, որոնցից մեկը շրջվել է։

    Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

    Պարզվել է, որ «Nissan Tiida» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Տիգրան Չ․, ծնված 1986 թ․)  դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել եզրաքարին, այնուհետև «Lexus GX» մակնիշի ավտոմեքենային (վարորդ՝ Դավիթ Ղ․, ծնված 1983 թ․), ինչի հետևանքով վերջինս գլխիվայր շրջվել է։

    «Lexus GX» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Արմեն Ղ․-ն (ծնված 2014 թ․) և Մարիամ Ղ․-ն (ծնված 2005 թ․) հոսպիտալացվել են «Արմենիա» ՀԲԿ։

    Փրկարարներն ուղղել են ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնների փականները։

     
     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս