15:57:43 1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Կորոնավիրուսի Delta շտամի AY.4.2 կոչվող ենթատեսակը կարող է ավելի վարակիչ լինել

    22:00 24 Հոկտեմբեր 2021

    Կորոնավիրուսի Delta շտամի AY.4.2 կոչվող ենթատեսակը կարող է ավելի վարակիչ լինել, քան Delta-ն: Այդ մասին հայտնել է Մեծ Բրիտանիայի Առողջապահության անվտանգության հարցերով գործակալությունը, հաղորդում է Reuters-ը:

    «Հիմնավորումն արվել է՝ հաշվի առնելով, որ ենթատեսակն ավելի է տարածվում Մեծ Բրիտանիայում վերջին ամիսներին, եւ կան որոշ վաղ վկայություններ, որ այն կարող է տեմպի ավելի մեծ աճ գրանցել Մեծ Բրիտանիայում՝ ի տարբերություն Delta-ի»,-ասվում է UKHSA-ի հաղորդագրության մեջ:

    «Դեռեւս չկան տեղեկություններ, թե արդյո՞ք այս տարբերակի հետեւանքով հիվանդությունն  ավելի ծանր ընթացք է ստանում կամ ներկայում կիրառվող պատվաստանյութերը դարձնում է պակաս արդյունավետ»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ