04:26:23 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը շարունակում է շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցումը

    23:12 4 Դեկտեմբեր 2024

    ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը հաղորդագրություն է տարածել․

    «Հարգելի՛ քաղաքացիներ

    Հիշեցնենք, որ ՆԳՆ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու, քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու, ինչպես նաև ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց` ՀՀ քաղաքացիություն ստանալու վերաբերյալ դիմումների ընդունմանն աջակցելու նպատակով վաղը շրջիկ ձևաչափով ծառայություններ կմատուցվեն

     դեկտեմբերի 5-ին՝ ժամը 10.00-12.00, Սյունիքի մարզի Տաշտուն բնակավայրում (Մեղրի համայնք),

    դեկտեմբերի 5-ին՝ ժամը 14.00-16.00, Սյունիքի մարզի Գեղի բնակավայրում (Քաջարան համայնք)։

    Շրջիկ ձևաչափով ծառայությունների մատուցման ժամանակ ԼՂ-ից բռնի տեղահանված անձինք կարող են ներկայացնել ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում, մասնավորապես՝

    1․ ծննդյան վկայական,

    2․ անձնագիր,

    3․ ծննդականում կամ անձնագրում որևէ տվյալի փոփոխության դեպքում՝ հավաստող փաստաթուղթ (տվյալի փոփոխման վկայական/ամուսնության վկայական)։ 28․11․1981 թվականից հետո ծնված անձինք պետք է ներկայացնեն ծնողների անձը հաստատող փաստաթղթերը, այդ թվում՝ մահվան վկայականը, ծնողների ամուսնության կամ հայրության ճանաչման վկայականը կամ միայնակ մայր հանդիսանալու վերաբերյալ տեղեկանքը կամ դրանց պատճենները,

    4․ 35 x 45 մմ չափսի 6 լուսանկար,

    5․ տեղում անհրաժեշտ է լրացնել հարցաթեթիկ։ Ներկայացվող բոլոր փաստաթղթերը պետք է լինեն հայերեն, հակառակ դեպքում՝ թարգմանված լինեն և նոտարական հաստատմամբ։

    Անձնագրի փոխանակման համար անհրաժեշտ է ներկայացնել

    1․ անձնագիր,

    2․ 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար,

    3․ արական սեռի ներկայացուցիչները զինվորական գրքույկ, կամ տեղեկանք զինկոմիսարիատից,

    4․ 1000 ՀՀ դրամ պետական տուրք։

    Անչափահասների առաջին անգամ անձնագրավորման համար անհրաժեշտ է ներկայացնել

    1․ ծննդյան վկայական,

    2․ ամուսնության վկայական,

    3․ ամուսնության բացակայության դեպքում՝ հայրության վկայական, եթե չկա հայրություն՝ միայնակության փաստաթուղթ,

    4․ ծնողների անձնագրերի պատճենները,

    5․ 35 x 45 մմ չափսի 2 լուսանկար,

    6․ 1000 ՀՀ դրամ պետական տուրք»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս