06:24:38 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում․ Սերդար Քըլըչ

    14:59 1 Մարտ 2024

    Թուրքիայի և Հայաստանի հատուկ ներկայացուցիչները կարող են հանդիպել Երևանում:

    Այս մասին նշեց Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գծով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սարդար Քըլըչը՝ ելույթ ունենալով Անթալիայում 2024 թվականի դիվանագիտական ֆորումի շրջանակներում «Խաղաղություն, զարգացում և կապեր Հարավային Կովկասում» պանելային քննարկման ժամանակ:

    Նա առաջարկեց հաջորդ հանդիպումն անցկացնել Երևանում։

    Իր հերթին, Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ այդ հարցը կարող է քննարկվել և լուծվել մինչև երեկո։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս