05:27:38 29°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Զմեինի կղզու վրա դարձյալ բարձրացվել է Ուկրաինայի դրոշը

    23:59 4 Հուլիս 2022

    Ուկրաինացի զինվորականները Սև ծովում գտնվող Զմեինի կղզու վրա դարձյալ ուկրաինական դրոշն են բարձրացրել։ Gordon լրատվամիջոցի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է Պահպանության և պաշտպանության «Հարավ» օպերատիվ հրամանատարության մամուլի կենտրոնի ղեկավար Նատալյա Գումենյուկը։

    «Զմեինի կղզում տեղադրվել է Ուկրաինայի դրոշը։ Ռազմական գործողությունն ավարտվել է»,- ասել է նա։

    Գումենյուկն ընդգծել է, որ կղզին դարձյալ Ուկրաինայի իրավասության ներքո է գտնվում։

    Ռուսական զորքերը կղզուց դուրս էին եկել հունիսի 30-ին։ Ուկրաինական կողմը հայտնել էր, որ դա տեղի է ունեցել իրենց կողմից կղզում գտնվող ռուսական ուժերին հասցված հարվածներից հետո։ Ռուսական կողմն էլ հայտնել էր, որ ռուսական բանակն իրականացրել է Զմեինի կղզում բոլոր ռազմական առաջադրանքները և կղզուց դուրս է գալիս որպես «բարի կամքի դրսևորում», որպեսզի ցույց տա, որ Ռուսաստանը չի խոչընդոտում Ուկրաինայից հացահատիկի և գյուղատնտեսական ապրանքների արտահանումը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս