- Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն. «Հրապարակ»
- Ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ»
- Մարուքյանը հետ է պտտում անիվը. «Հրապարակ»
- Ինչ է հայտարարագրել Միգրացիոն ծառայության նոր պետ Նելլի Դավթյանը. «Ժողովուրդ»
- Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները
- Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք
- Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ
- ԱՀԿ-ն մասնագետներ է ուղարկել Կոնգո՝ պարզելու չախտորոշված հիվանդության պատճառը
- Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե
- Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին
Ձեռներեցությունն ապահովում է աճ և հարստություն
11:58 21 Հոկտեմբեր 2016«Ես ուզում եմ, որ դուք լինեք ձեռներեց, քանի որ ես չեմ ուզում, որ դուք լինեք կորպորատիվ ստրուկներ»,- ասում է ՄԻՖ (MEF) (Թուրքիա) համալսարանի փոխռեկտոր, թուրք ձեռներեցների շրջանում ազդեցիկ դեմքերից Էրհան Էրկուտը հոկտեմբերի 10-ին StartupIstanbul տարածաշրջանային համաժողովի ժամանակ սթարթափերին ուղղված իր ելույթում: Նա առանձնահատուկ կերպով ընդգծում է ձեռներեցությամբ զբաղվելու կարևորությունը. «Որովհետև այն ապահովում է հարստություն և աճ»:
2016 թ. հոկտեմբերի 6-10-ը Ստամբուլում ընթանում էր հեղինակավոր «StartupIstanbul» ֆորումը, որը համախմբել էր 500-ից ավելի սթարթափերի, Եվրոպայից, ԱՄՆ-ից, Թուրքիայից, եւ այլ երկրներից ժամանած ներդրողների, ոլորտի առաջատարների: Այն բացառիկ հավաք է, որտեղ տարածաշրջանի տարբեր երկրների սթարթափեր հնարավորություն են ունենում ներկայացնել իրենց նորարարական բիզնես գաղափարները, դրանց իրականացման վերաբերյալ տարբեր միջազգային փորձագետներից ստանալ խորհուրդներ և ներդրողների հետ հաստատել գործարար կապեր:
Այս տարածաշրջանային ՏՏ միջոցառմանն առաջին անգամ մասնակցության բացառիկ հնարավորություն ունեին նաև հայկական 10 սթարթափեր:StartupIstanbul-ի շրջանակներում անցկացվող մրցույթում հայկական Skycryptor-ը, անցնելով բոլոր փուլերը, հայտնվեց նաև եզրափակչում:
StartupIstanbul-ի շրջանակներում մասնավորապես հոկտեմբերի 10-ին տեղի ունեցած համաժողովը առանձնահատուկ էր նրանով, որ Ստամբուլի Volkswagen Arena-ի 4000 տեղանոց մեծ դահլիճում մասնակիցները հնարավորություն ունեին հաղորդակից լինելու աշխարհի տարբեր երկրներից Ստամբուլ ժամանած հրավիրյալ բանախոսների ելույթներին, որոնք կիսվում էին իրենց փորձառությամբ, գիտելիքներով, իմացությամբ և խորհրդատվությամբ:
Հանրային լրագրության ակումբի ղեկավար Սեդա Մուրադյանը նշում է, որ StartupIstanbul-ի կազմակերպիչների հետ բանակցությունների շնորհիվ հայկական սթարթափերը հնարավորություն են ունեցել լիարժեքորեն մասնակցելու ինչպես ցուցահանդեսին, մրցույթին, այնպես էլ մենթորության դասընթացներին և համաժողովին:
Եթե դուք նույնպես ցանկանում եք ձեռներեցությամբ զբաղվել կամ արդեն սկսել եք, ապա հեղինակավոր համաժողովի ժամանակ ելույթ ունեցած բանախոսների խորհուրդները, որ նրանք ուղղում էին սթարթափերին, ձեզ համար նույնպես օգտակար կլինեն:
Ընտրված բանախոսներն էականորեն ընդգծում էին նախ արժեքների ստեղծումը:
Y combinator-ի գործընկեր Ադորա Չյունգը սթարթափերին խորհուրդ է տալիս դադարել մշտապես մտածել գումարի մասին: «Կենտրոնացե՛ք ստեղծելու իրական արժեքներ: Դա ձեր հաջողելու նախապայմանն է»,- նշում է նա:
''The Executive JOY Institute''-ի հիմնադիր Միքայել Անդերսոնը նշում է միայն մեկ պատճառ՝ ինչու դառնալ ձեռներեց, այն է՝ ստեղծել արժեք և փոխել աշխարհը:
IE Business School-ի ներկայացուցիչ Մարկոս Էգյուիլլորը (Marcos Eguillor) բիզնես մոդելի նկարագրման համար ևս առանձնացնում է արժեքի ստեղծումը և արժեքի տարածումը:
The Lean Brand-ի հեղինակ Ջերեմիա Գարդներն էլ սթարթափերին խորհուրդ է տալիս մեծ արժեքներ ստեղծելու համար աշխարհին նայել տարբեր հայացքով, ձեռնարկել գործողություններ, ենթադրել, որ սխալ ես, մտածել գլոբալ, սկսել քչից, ընդունել անհայտը՝ բացահայտելու արժեքը:
Արժեքների, կապիտալի ստեղծումը հնարավոր է միայն հարմարավետության գոտուց դուրս գալու պարագայում: StartupIstanbul-ի մեկ այլ բանախոս, ՛՛From The Other Side of The World՛՛-ի հեղինակ Էլմիրա Բայրասլին սթարթափերին հորդորում է չակնկալել ստեղծել նորարություն՝ ապրելով հարմարավետության մեջ: «Նորարությունը ծնվում է անհարմարությունից: Դադարե՛ք արդարացումներ գտնել և պատասխանատվություն ստանձնեք»:
Ադորա Չյունգն էլ խորհուրդ է տալիսգաղափար ունենալու դեպքում չհապաղել, սկսել անմիջապես. «Իսկ եթե չունես գաղափար, ապա պետք է աշխատել արագ աճող սթարթափի հետ և սովորել՝ ինչ պետք է անեն և չանեն ձեռնարկատերերը»:
Համաժողովի բանախոսները առանձնահատուկ կերպով իրենց ելույթներում անդրադառնում էին նաև բիզնեսում հաճախորդների դերի կարևորությանը:
«Ովքե՞ր են նրանք, ինչպիսի՞նն են նրանք, ինչպե՞ս մենք կարող ենք լուծել նրանց խնդիրները». Մարկոս Էգյուիլլորը հորդորում էբացահայտել հաճախորդներին:
«Ինչպիսի որոշում էլ մենք իրականացնենք, մենք ընտրում ենք հաճախորդի գոհունակությունն ամեն ինչից վեր»,- պատմում է Doğan Online-ի գործադիր տնօրեն Հանզադե Դոգան Բոյները և տալիս իր ամենակարևոր խորհուրդը ձեռներեցներին. «Սկսե՛ք հաճախորդից, ոչ թե արտադրանքից»:
Սթարթափում հաջողելու համար բանախոսները խորհուրդ են տալիս կանգ չառնել, չփնտրել ավելի լավ ժամանակ ձեռներեցությամբ զբաղվելու ու բրենդ ստեղծելու համար: Ստեղծել սեփական սթարթափի զարգացման ռազմավարությունը, գործել միասնական:
«Եթե դու շարունակես շատ աշխատել, ապա կհաջողես»,- ասում է Ադորա Չյունգը:
Lumia Capital-ի գլխավոր գործընկեր Քրիստոֆեր Ռոջերսն էլ նշում է, որ չկա ոչ մի ճանապարհ ձախողումից խուսափելու համար, պետք է հետապնդել նրան:
CouchSurfing-ի նեկայացուցիչ Քեյսի Ֆենտոնն էլ (Casey Fenton)ավելացնում է, երբ մարդիկ համախմբվում են մեկ միասնական գաղափարի շուրջ նրանք կարող են հասնել մեծ բարձրունքների:
Այս համաժողովին և ընդհանրապես «StartupIstanbul»-ի միջոցառումներին մասնակցելու համար այս տարի մասնակցելու հնարավորություն ունեցան շուրջ 500 սթարթափ: Իսկ դիմողների քանակը կազմել էր ավելի քան 24.000-ը 135 երկրից:
Հայաստանյան 10-ը ընկերությունները այդ 500 սթարթափերի շարքում էին ընտրված: Սեդա Մուրադյանը կարևորում է այս միջազգային ֆորումին հայկական սթարթափերի ընդգրկվածությունը՝ փորձառության, նոր հմտությունների ձեռք բերման և համաշխարհային ներդրումային միջավայրից օգտվելու իրական հնարավորության տեսակետից:
Հայկական պատվիրակության մասնակցությունն այս միջոցառմանը հնարավոր էր դարձել Հանրային լրագրության ակումբի (Հայաստան) եւ ՏԵՊԱՎ հիմնադրամի (Թուրքիա)՝ «Ձեռներեցների փոխայցելություն» նախագծի միջոցով:
Լրահոս
- Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն. «Հրապարակ» 09:58 7 Դեկտեմբեր 2024
- Ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ» 09:44 7 Դեկտեմբեր 2024
- Մարուքյանը հետ է պտտում անիվը. «Հրապարակ» 09:30 7 Դեկտեմբեր 2024
- Ինչ է հայտարարագրել Միգրացիոն ծառայության նոր պետ Նելլի Դավթյանը. «Ժողովուրդ» 09:15 7 Դեկտեմբեր 2024
- Քուրդ զինյալները վերահսկողության տակ են վերցրել Սիրիա-Իրաք սահմանի մոտ գտնվող քաղաքները 00:01 7 Դեկտեմբեր 2024
- Սիրիայում հակակառավարական խմբավորումները գրավել են Հոմսից հյուսիս գտնվող երկու քաղաք 23:44 6 Դեկտեմբեր 2024
- Զորակ գյուղում բախվել են էլեկտրական «Kia»-ն ու «Mercedes»-ը. 1 հոգի տեղափոխվել է ԲԿ 23:28 6 Դեկտեմբեր 2024
- ԱՀԿ-ն մասնագետներ է ուղարկել Կոնգո՝ պարզելու չախտորոշված հիվանդության պատճառը 23:12 6 Դեկտեմբեր 2024
- Բոլորը վերջապես համոզվեցին, որ վրացական պետությունն ուժեղ է. Կոբախիձե 22:55 6 Դեկտեմբեր 2024
- Գյուրջյան փողոցի նոր կառուցվող շենքի հորանում հայտնաբերվել է օտարերկրացու մարմին 22:32 6 Դեկտեմբեր 2024
- Հորդանանը փակել է Սիրիայի հետ ցամաքային սահմանը 22:19 6 Դեկտեմբեր 2024
- Զելենսկին ու Թրամփը կհանդիպեն Փարիզում․ AFP 22:00 6 Դեկտեմբեր 2024
- Երևանում կառուցվող շենքի 6-րդ հարկից բանվորն ընկել է ցած ու մահացել 21:39 6 Դեկտեմբեր 2024
- Ապօրինի ծառահատումներ՝ Տավուշի անտառներում 21:24 6 Դեկտեմբեր 2024
- Իրանն ու Իրաքը համատեղ պաշտպանական նախագծեր են քննարկում․ Reuters 21:12 6 Դեկտեմբեր 2024
- Մեկ շաբաթում ուկրաինական կողմը 13 000 զինծառայող է կորցրել․ ՌԴ ՊՆ 20:49 6 Դեկտեմբեր 2024
- Վրաստանի ՆԳՆ-ն խուզարկություն է կատարել պաշտպանության նախկին նախարարի տանը 20:41 6 Դեկտեմբեր 2024
- «Անհիմն հայտարարությունները դարձել են կրկնվող երևույթ»․ Գևորգ Փարսյանը պատասխանել է Վահագն Ալեքսանյանին 20:19 6 Դեկտեմբեր 2024
- Թբիլիսիում Սաակաշվիլիի կուսակցության անդամներից մեկի տանը զենքի պահոց է հայտնաբերվել 20:02 6 Դեկտեմբեր 2024
- Վանաձորում բախվել են «Opel» և «Hyundai» մակնիշի ավտոմեքենաները. կան տուժածներ 19:49 6 Դեկտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 09:58 7 Դեկտեմբեր 2024 Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն. «Հրապարակ» Տխուր մարդիկ, Ամանորին պատրաստվող իշխանություն. «Հրապարակ»
- 09:44 7 Դեկտեմբեր 2024 Ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ» Ովքե՞ր են ՔԿ ծառայության պետի հավանական թեկնածուները. «Ժողովուրդ»
- 09:15 7 Դեկտեմբեր 2024 Ինչ է հայտարարագրել Միգրացիոն ծառայության նոր պետ Նելլի Դավթյանը. «Ժողովուրդ» Ինչ է հայտարարագրել Միգրացիոն ծառայության նոր պետ Նելլի Դավթյանը. «Ժողովուրդ»
Քաղաքականություն
- 09:30 7 Դեկտեմբեր 2024 Մարուքյանը հետ է պտտում անիվը. «Հրապարակ» Մարուքյանը հետ է պտտում անիվը. «Հրապարակ»
- 16:13 6 Դեկտեմբեր 2024 ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան ՀՀ-ն շարունակաբար ապացուցել է իր պատրաստակամությունը փակելու թշնամության էջը Հարավային Կովկասում. Միրզոյան
- 16:04 6 Դեկտեմբեր 2024 Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Հայաստանը «պետք» է հրաժարվի տարածքային պահանջներից, որոնք ամրագրված են Սահմանադրությամբ, օրենսդրական ակտերով. Ադրբեջանի ԱԳ փոխնախարար