19:20:54 13°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՁԻԱՀ կենտրոնը և «Նորք» ինֆեկցիոնին միավորելու հարցն ազգային մակարդակով ո՞ր կենտրոնների և մասնագետների հետ են քննարկվել. Շ. Իսայանը՝ Արսեն Թորոսյանին

    19:16 4 Մարտ 2020

    ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Շաքե Իսայանը ՀՀ կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ անդրադարձավ ՁԻԱՀ կենտրոնի և «Նորք» ինֆեկցիոն հիվանդանոցի միավորմանը:

     

    «Ազգային մակարդակով ո՞ր կենտրոնների և ի՞նչ մասնագետների հետ են քննարկումներ անցկացվել, քանի որ աշախատակիցները պնդում են, որ մի քանի նամակ են հղել կառավարությանը, որպեսզի մասնագիտական քննարկումներ կազմակերպվեն, բայց նախարարությունից ստացել են միայն խոստումներ»,-հարցրեց նա ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին:

    Նա նշեց, որ այսօր ունենք իրավիճակ, երբ 107 աշխատակցից 88-ը ազատման դիմում են ներկայացրել:

     

    Արսեն Թորոսյանը նշեց, որ սա պարզապես երկու տնտեսավարողների միաձուլում չէ, այլ ստեղծվելու է համապարփակ և ընդգրկուն կառույց, որը ներառելու է մի շարք գործառույթներ: «Միացման տրմաբանությունն այն է, որ երկու իրարից անկախ գործող, բայց տրամաբանորեն նույն գործով զբաղվող համակարգերի միաձուլում է: Ինձ համար զավեշտալի է, երբ ասվում է, թե քննարկումներ չեն եղել: Եթե խոսքը վերաբերում հիվանդության ախտորոշմանը, բուժմանը, դեղորայքային սխեմաներին և այլն, դրանք որոշում են մասնագետները, բայց եթե խոսքը վերաբերում է տնտեսավարման և քաղաքական հարցերին, լինում են նաև քաղաքական քննարկումներ, և սա կառավարության միասնական դիրքորոշումն է»,-ասաց նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս