14:56:59 -7°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Հայաստանում արգելվա՞ծ է Е 171 սննդային հավելումը

    10:48 4 Դեկտեմբեր 2021

    «Հրապարակ» թերթը գրում է. «2022-ից Եվրախորհուրդն արգելել է Е 171 սննդային հավելումի՝ տիտանի դիօքսիդի օգտագործումը: Այն օգտագործվում է հաբերի, հացաբուլկեղենի, հրուշակեղենի, ծամոնի,  սննդամթերքի այլ տեսակների, արեւապաշտպան քսուկների, դիմահարդարման պարագաների, քովիդ թեստերի եւ վակցինայի արտադրության մեջ: ԵՄ սննդամթերքի անվտանգության գործակալությունը (EFSA) պարզել է, որ Е171 սննդային հավելումը վնասում է ԴՆԹ-ին եւ առաջացնում քաղցկեղ:

    Մենք հետաքրքրվեցինք` Հայաստանում այս հավելումն արգելվա՞ծ է։ Սննդի անվտանգության տեսչական մարմնի պետ Գեորգի Ավետիսյանն ասաց. «Տիտանի դիօքսիդը սպիտակեցնող նյութ է, որը Հայաստանում թույլատրված նյութերի ցանկում է: Մեզ մոտ այդ կարգի հարցերը կարգավորվում են ԵԱՏՄ իրավական ակտերով»: Հնարավոր չէ՞ արգելել: Հնարավոր է, սակայն դրանով պետք է զբաղվի էկոնոմիկայի նախարարությունը, եւ պետք է համաձայնեցվի ԵԱՏՄ-ի հետ»:

    Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս