15:06:56 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Մենք կշարունակենք մեր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար. ԵԱՀԿ-ում ԱՄՆ դեսպան

    14:39 29 Նոյեմբեր 2023

    Միացյալ Նահանգները մշտապես ասել է, որ կցանկանար տեսնել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորումը. այս մասին ճեպազրույցում հայտարարել է Եվրոպայում անվտանգության և համագործակցության կազմակերպությունում (ԵԱՀԿ) ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Մայքլ Քարփենթերը:

     

    «Անցած տարվա ընթացքում մենք աջակցել ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև մի շարք բանակցությունների։ Պետքարտուղար Բլինկենն անձամբ մասնակցել է այս ջանքերին՝ փորձելով հասնել խաղաղության համաձայնագրի, որը ճանապարհ կհարթի ամբողջ տարածաշրջանում հարաբերությունների կարգավորման, հաղորդակցությունների բացման և առևտրի համար, ինչը, կարծում ենք, բխում է Հարավային Կովկասի բոլոր երկրների շահերից», - նշել է Քարփենթերը:
     
    ԵԱՀԿ-ում  ԱՄՆ դեսպանը հավելել է, որ Վաշինգտոնը կշարունակի իր աջակցությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումներին։ 

    «ԱՄՆ-ն կշարունակի իր բարի ծառայություններն առաջարկել Հայաստանի և Ադրբեջանի միջև հանդիպումների անցկացման համար: Ի վերջո, իհարկե, կողմերն իրենք պետք է օգտվեն ադ բարի ծառայություններից կամ միջնորդության առաջարկներից՝ աջակցելու ջանքերին՝ հասնելու կարգավորման համաձայնագրի», - նշել է Քարփենթերը:

    Դեսպանը նաև անդրադարձել է օկուպացված Արցախ հայերի անվտանգ վերադարձի հավանականությանը՝ նշելով.«Իսկ ինչ վերաբերում է փախստականների անվտանգ և արժանապատիվ վերադարձի և կայուն վերաինտեգրման միջազգային սկզբունքին, իհարկե, մենք դրան էլ ենք աջակցում»

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս