20:31:23 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ե՞րբ է կինը սեքս ուզում

    12:55 31 Դեկտեմբեր 2012

    Մտածե՞լ եք, թե ավելի շատ ո՞ր իրավիճակներում եք սեքս ուզում։ Ո՞չ։ Դա մեզնից, մեր օրգանիզմից անկախ է լինո՞ւմ, պարզապես ուզում ես, եւ վե՞րջ։ Իհարկե ոչ։ Բրիտանացի գիտնականները պարզել են, որ կան յուրատեսակ իրավիճակներ, երբ սեքսը պարզապես անհրաժեշտություն է կնոջ համար, հաղորդում է Blogspot –ը։

    Ձվազատում. կնոջ սեռական ցանկության գագաթնակետը համընկնում է ձվազատման ժամանակահատվածի հետ։ Ցիկլի 10 –ից 16 –րդ օրերին էստրոգեն ու պրոգեստերոն հորմոնների մակարդակը կտրուկ աճում է, այնպես որ մի զարմացեք։

    Վեճից հետո. սեռական ցանկությունն ու ագրեսիան բնույթով շատ նման են։ Հակասության ժամանակ տեղի է ունենում ադրենալինի ու թեսթոսթերոնի զգալի արտազատում արյան մեջ, ինչը զգալիորեն ուժեղացնում է բոլոր տիպի արձագանքները։ Սակայն հոգեբանները խորհուրդ են տալիս հակասությունից հետո սեքսով հաճախակի չզբաղվել, քանի որ դա կարող է բացասաբար ազդել հարաբերությունների վրա։

    Երջանիկ պատահար. հարմար աշխատանք եք գտել, նորաձեւ սանրվածք եք արել, գեղեցիկ կոշիկ եք գնել… այս ամենն ունակ է «ձեռքի մեկ շարժումով» համապատասխան տրամադրություն առաջացնել։

    Սթրես. սթրեսային իրավիճակում լիբիդոն կարող է «բողոքարկել»։ Սեքսուալությունն օգնում է ազատվել ներքին կասկածներից ու վախերից, ավելի ինքնավստահ զգալ։

    Զսպում. Որքան երկար ժամանակ սեքս չի եղել, այնքան ավելի շատ ցանկություն է առաջանում։ Օրգազմային լիցքաթափումը կնոջ օրգանիզմին անհրաժեշտ է նորմալ հոգեբանական գործունեության համար։
    Խանդ. այն բոցավառում է տարածքը նշելու ցանկությամբ, ինչը բնական աֆրոդիզիակ է։

    NEWS.am STYLE

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս