14:34:00 18°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչու՞ են Երևան-Սևան ավտոճանապարհին երկաթե արգելապատնեշներ տեղադրում՝ ըստ «Ճանապարհային դեպարտամենտի»

    18:29 17 Սեպտեմբեր 2024

    «Ճանապարհային դեպարտամենտը» պարզաբանում է տարածել՝ ինչու են Երևան-Սևան ավտոճանապարհին երկաթե արգելապատնեշներ տեղադրվում։

    «Մ-4, Երևան-Սևան-Իջևան-ՀՀ սահման միջպետական ճանապարհի կմ10+500 հատվածում՝ Վերին Պտղնի բնակավայրի հարակից տեղամասում (դեպի Սևան ընթացքի ուղղությամբ), կատարվում է երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Երթևեկելի գոտիների աջ հատվածում տեղադրվում են երկաթե արգելապատնեշներ՝ միջպետական ճանապարհի խցանումներից խուսափելու և երթևեկության անվտանգությունն ապահովելու նպատակով։ Երթևեկության փոփոխությունը համաձայնեցվել է ՀՀ ՆԳՆ հետ»,- նշված է պարզաբանման մեջ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս