- Կանադան Ուկրաինայի համար 20 հազար հրետանային արկ է գնել
- Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը
- Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ․ Արսեն Բաբայան
- Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել
- Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի
- Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Սահմանային հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին
- Եթե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանին հաջողվեր այլ կառավարություն ձեւավորել, իրավիճակն այլ կլիներ․ Վահե Հովհաննիսյան
- «Դիմադրություն» շարժումը առավոտյան 08.00-ից կվերսկսի անհնազանդության ակցիաները
- Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին
Երևանի զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչներին ներկայացվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը
13:33 2 Հունիս 2016Երևանի քաղաքապետարանի և Հայկական բարեգործական ընդհանուր միության Հայկական վիրտուալ համալսարանի (ՀՎՀ) համագործակցության շրջանակում այսօր Երևանի քաղաքապետարանում տեղի է ունեցել «Բացահայտենք Երևանը. հայացք քաղաքի անցյալին և ներկային» զբոսաշրջային էլեկտրոնային գրքի շնորհանդեսը զբոսաշրջային ոլորտի ներկայացուցիչների համար: Միջոցառմանը ներկա էին առաջատար զբոսաշրջային ընկերությունների, Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի, Հայաստանի ներգնա տուրօպերատորների միության, Հայաստանի զբոսավարների ասոցիացիայի, բարձրագույն ուսումնական հաստատությունների, հյուրանոցային տնտեսության ոլորտի մի շարք ներկայացուցիչներ:
Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, շնորհակալություն հայտնելով բոլոր ներկաներին, նկատել է, որ Երևանի քաղաքապետարանի և ՀԲԸՄ Հայկական վիրտուալ համալսարանի արդյունավետ համագործակցության արդյունքում այսօր ունենք նոր էլեկտրոնային զբոսաշրջային արդյունք, որը 2797-ամյա մայրաքաղաքն աշխարհին է ներկայացնում որպես զբոսաշրջության նորարար և ժամանակակից քաղաք:
«Հայկական վիրտուալ համալսարանի հետ սա մեր արդեն հերթական համագործակցությունն է: 2015-ին հրատարակվեց «Բացահայտենք Երևանը» էլեկտրոնային գիրքը՝ 3 լեզուներով: Այսօր արդեն ներբեռնելով գիրքը՝ կարելի է Երևանի մասին ստանալ տեղեկատվություն միանգամից 7 լեզուներով: Զբոսաշրջային գրքի պատրաստման գործընթացին ՀՎՀ թիմին միացել են նաև Երևան քաղաքի պատմության թանագարանի, տուրիզմի բաժնի և Երևան քաղաքի կառավարման տեխնոլոգիաների կենտրոնի մասնագետները: Հուսով եմ, որ էլեկտրոնային այս գիրքը օգտակար կլինի մայրաքաղաքի զբոսաշրջային ոլորտի համար», - նշել է Մարիա Բարաղամյանը:
Երևանը և նրա շրջակայքն ընթերցողներին լավագույնս ներկայացնելու համար գրքում օգտագործված են բազմաթիվ տեսահոլովակներ, ինտերակտիվ քարտեզներ, վիրտուալ շրջագայություններ, նկարների պատկերասրահներ, եռաչափ պատկերներ, համայնապատկերներ և հետաքրքիր պատմություններ:
Հայկական վիրտուալ համալսարանի հիմնադիր նախագահ Երվանդ Զորյանը, ներկայացնելով գրքի հնարավորությունները և անդրադառնալով դրա ստեղծման ընթացքին, հատուկ շնորհակալություն է հայտնել քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ գրքի պատրաստման և տարածման հարցում ցուցաբերած աջակցության համար:
«Երևանի քաղաքապետարանը մշտապես կանգնած է մեր նախաձեռնությունների կողքին, ինչն իսկապես ավելի է ոգեշնչում և, վստահ եմ, անպայման հաջողելու ենք: Կարծում եմ՝ այս գիրքը կարևոր է ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ մայրաքաղաքի համար՝ զբոսաշրջության զարգացման և Երևանը վիրտուալ տիրույթում նման ձևաչափով ներկայացնելու առումով: Վստահ եմ, որ տուրիստական ուղեցույցը մեծ հաջողություն կունենա ճիշտ այնպես, ինչպես այս շարքի առաջին գիրքը, որն արդեն ավելի քան 16 հազար ընթերցող է ներբեռնել կամ առցանց դիտել» , - նշել է Երվանդ Զորյանը:
Գրքի առանձնահատկություններից է նաև քաղաքային վեց շրջագայությունների ու զբոսանքների մեկօրյա փաթեթը, ինչը գիրքը դարձնում է զբոսաշրջային ինտերակտիվ ուղեցույց:
Գիրքը կարելի է անվճար տեսնել կամ ներբեռնել՝ այցելելով Հայկական վիրտուալ համալսարանի կայքէջը կամ հավաքելով «AVC» Apple iBooks Store-ում կամ Joomag-ում: Դրանք հասանելի են նաև բազմաթիվ թվային համակարգերի համար՝ այս կերպ ընդգրկելով առավել ընդարձակ լսարան:
Գրքի հղումը կարելի է գտնել նաև Երևանի քաղաքապետարանի պաշտոնական կայքի զբոսաշրջության բաժնում:
Լրահոս
- Կանադան Ուկրաինայի համար 20 հազար հրետանային արկ է գնել 01:58 25 Մայիս 2022
- Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ․ Արսեն Բաբայան 01:43 25 Մայիս 2022
- Մեծ Բրիտանիայում էներգիակիրների գների վերին սահմանաչափը հոկտեմբերին կհասնի 2800 ֆունտի 01:30 25 Մայիս 2022
- ԱՄՆ-ը կարծում է, որ ՌԴ-ի եւ ՉԺՀ-ի օդուժերի համատեղ պարեկությունը ցույց է տալիս երկու երկրների «փոխըմբռնման խորությունը» 01:14 25 Մայիս 2022
- Դավութօղլուի կոշտ արձագանքը՝ Էրդողանի՝ «Ինձ համար Միցոտակիս անունով մեկը չկա» արտահայտությանը 00:57 25 Մայիս 2022
- TikTok-ում վճարովի սթրիմեր կհայտնվեն 00:42 25 Մայիս 2022
- Լեհաստանի վարչապետը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ նավթի էմբարգոն «վիճելի պահ» է 00:28 25 Մայիս 2022
- 2021 թվականին աշխարհում մոտ 580 մարդ է մահապատժի ենթարկվել․ Amnesty International 00:14 25 Մայիս 2022
- Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել 23:58 24 Մայիս 2022
- Շառլ Միշելը ջերմորեն ողջունել է Սահմանային հարցերով հանձնաժողովի առաջին հանդիպումը՝ հայ-ադրբեջանական սահմանագծին 23:47 24 Մայիս 2022
- Եթե նոյեմբերի 9-ից հետո Հայաստանին հաջողվեր այլ կառավարություն ձեւավորել, իրավիճակն այլ կլիներ․ Վահե Հովհաննիսյան 23:36 24 Մայիս 2022
- Արամ Ա կաթողիկոսը հանդիպել է Սիրիայի նախագահի հետ 23:25 24 Մայիս 2022
- Այս գործը ամբողջությամբ շինծու է․ Արթուր Վանեցյանը՝ Միքայել Բադալյանին կալանավորելու որոշման մասին 23:14 24 Մայիս 2022
- Չեռնոգորիայի նախագահն այս ամիս կայցելի Հայաստան 23:03 24 Մայիս 2022
- ԱՆԻՖ-ի ծրագրերը Հայաստանի բիզնես միջավայր են բերում նոր մշակույթ. Ավինյան 22:52 24 Մայիս 2022
- Լիոնում կայացել է Ինտերպոլի գլխավոր քարտուղարի և ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ պետ Ն․Հակոբյանի հանդիպումը 22:41 24 Մայիս 2022
- Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը 22:33 24 Մայիս 2022
- Երեւանում կոյուղագծի կառուցման համար հատկացվել է ավելի քան 1 միլիոն դոլար․ Հրաչյա Սարգսյան 22:30 24 Մայիս 2022
- ՌԴ ՊՆ-ից հայտնել են Ռուսաստանի և Չինաստանի համատեղ օդային պարեկության մասին 22:19 24 Մայիս 2022
- ՌԴ ՊՆ-ն հայտարարել է Մարիուպոլի նավահանգստի տարածքի ականազերծման մասին 22:08 24 Մայիս 2022
Փոխկապակցված նորություններ
-
22:33 24 Մայիս 2022 Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը Հայտարարության մեջ բացարձակ անտեսված է Արցախի բնիկ ժողովրդի ինքնորոշման բնական իրավունքը
-
01:43 25 Մայիս 2022 Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ․ Արսեն Բաբայան Այս իշխանությունը Միկայի նկատմամբ տևական ժամանակ է սկսել է քաղաքական հետապնդումներ․ Արսեն Բաբայան
-
23:58 24 Մայիս 2022 Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել Երևանի Վերին Անտառային թաղամասում կառուցվող շենքից տղամարդն ընկել է երկաթե «արմատուրաների» վրա ու մահացել
Քաղաքականություն
-
20:34 24 Մայիս 2022 Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան Այս իշխանությունները թուրքական և ադրբեջանական օրակարգով են շարժվում․ Լևոն Քոչարյան
-
16:29 24 Մայիս 2022 Հայաստանի ճակատագրական ընտրությունը. Ավետիք Չալաբյան Այսերեք փոփոխությունների ապահովմանպայմաններում Հայաստանը կվերականգնի իր կշիռը, կկարողանա նորից վստահ դիրքերից խոսել իր ոխերիմ հարևանների հետ և հետևողականորեն առաջ մղել իր ազգային շահերը։
-
13:59 24 Մայիս 2022 Հալալ է ձեր կամքին, վճռականությանը․ Իշխան Սաղաթելյանն ամփոփեց առավոտյան ակցիաները և նշեց անելիքը Մի բան հստակ է՝ այն պետական կառույցները, որոնք չեն սպասարկում Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերը, դրանց գործունեությունը պետք է արգելափակել, խոչընդոտել և դրանով ցույց տալ ժողովրդի կամքը և հասնել ամբողջական երկիշխանության