01:49:58 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Երևանն առաջիկա 6 ամսում 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս կունենա․ պայմանագիր է ստորագրվել

    09:24 25 Մայիս 2021

    Երևանն առաջիկա 6 ամսում կունենա 8,6 մետրանոց 211 նոր ավտոբուս. ավագանու հերթական նիստի ընթացքում տեղեկացրեց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Նոր ավտոբուսներն համապատասխանում են միջազգային չափանիշներին, աշխատում են CNG (բնական գազ), որը համարվում է կանաչ վառելիք։ 

     
     

    «Տեղյակ եք, որ նախորդ ավագանու նիստի ժամանակ ես ստորագրեցի պայմանագիր, որով մենք ձեռք ենք բերելու 8.6 մետրանոց, ցածր հատակով և միջազգային բոլոր նորմերին համապատասխանող 161 ավտոբուս: Ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ ևս մեկ պայմանագիր էլ ենք արդեն կնքել՝ նույնատիպ 50 ավտոբուսների համար: Դրանց մատակարարումը ևս կապահովվի 6 ամսվա ընթացքում: Ստացվեց 211 հատ 8.6 մետրանոց ավտոբուս»,- ասել է քաղաքապետը:

     

    նկար
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս