- Անկարայում պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ՔԲԿ-ն
- Մարուքյանը հակադարձել է փորձագետին, որը Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չի համարում
- Վիրահայերը, հաջակցություն Արցախի, երթով շարժվել են դեպի ԵՄ ներկայացուցչության գրասենյակ և ՄԱԿ-ի գրասենյակ, դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը
- ՀՀ-ում բուժում ստացող արցախցիներից 214-ը պայթյունից վիրավորվածներն են, 114-ը՝ ռազմական գործողություններից
- Փրկարարները Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր հասցրել են աղոթք բարձրացնել
- Արցախի նախագահը դեռ կմնա Արցախում․ հայտարարություն
- Արցախից Հայաստան է եկել 100.514 բռնի տեղահանված
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան
- Արցախում ռուս խաղաղապահներին է հանձնվել 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, 14 միլիոն զինամթերք
- Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2121-ը. Нива-ն մասամբ հայտնվել է մայթին. կա վիրավոր
Երևանում մեկնարկել է Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնը
16:24 13 Մարտ 2018Ֆրանկոֆոն ֆիլմերի 2-րդ փառատոնը «Մոսկվա» կինոթատրոնում այս տարի մեկնարկեց Ֆրանսիական կինոարվեստի հեղինակավոր մրցանակաբաշխության` հինգ «Սեզարի» արժանացած Ալբեր Դյուպոնելի «Կհանդիպենք այնտեղ՝ վերևում» ժապավենով:
Կինոփառատոնի բացմանը ներկա՝ Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Ժոնաթան Լաքոթն անդրադառնալով 2-րդ փառատոնի մեկնարկին՝ նշում է.
«Ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը համընկնում է Հայաստանում Ֆրանկոֆոնիայի օրերի մեկնարկի հետ: Ամենատարբեր մշակութային միջոցառումների միջոցով մարտի 12-ից ապրիլի 12-ը հավուր պատշաճի արժանին կմատուցենք ֆրանսերեն լեզվին, ներկայացնելով արվեստի բազմաթիվ միջոցառումներ: Այս ընթացքում կիրականացվեն ֆրանսիական մշակույթին առնչվող երաժշտական, պատկերապատման, թատերական և այլ միջոցառումներ: Ինչ վերաբերում է ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնին, ապա կարծում եմ, որ այն մեզ ավելի կմոտեցնի այն կարևոր միջոցառմանը՝ Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության գագաթաժողովին, որ սպասվում է այս տարի հոկտեմբեր ամսին՝ Երևանում»:
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության 17-րդ գագաթաժողովին ընդառաջ, Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունն անցկացնում է «Ֆրանկոֆոնիայի օրերի ծրագիրը», որ մեկնարկում է մարտի 12-ին և կտևի մինչև ապրիլի 12-ը՝ ներառելով նաև Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը:
Կազմակերպվող միջոցառումների միջոցով Հայաստանում և ողջ աշխարհում կներկայացվեն ֆրանսերեն լեզուն և ֆրանկոֆոն մշակույթները:
Մարտի 19-22-ը սպասվում է ֆրանսահայ շեֆ խոհարար և «Բոքյուս մագազին» հանդեսի գլխավոր խմբագիր Սոնյա Եզեգյուլյանի, նկարազարդող և դիզայներ Գիյոմ Լոնի երևանյան այցը: Նախատեսվող հաջորդ միջոցառումը «Et en plus je parle français…en Arménie !» («Եվ բացի այդ՝ ես խոսում եմ ֆրանսերեն… Հայաստանում») տեսահոլովակի և բանավոր խոսքի մրցույթն է, որը կմեկնարկի մարտի 20-ին:
Ֆրանկոֆոն ֆիլմերի կինոփառատոնը կտևի մարտի 12-18-ը, որի ընթացքում կներկայացվեն ժամանակակից` 2013-2017 թվականների արտադրության ընդհանուր առմամբ՝ ինը ֆիլմ՝ 2 շվեյցարական, 2 կանադական և 5 ֆրանսիական արտադրության: Կիրակի՝ փառատոնի փակմանը, կցուցադրվի Էրիկ Տոլեդանոյի և Օլիվիե Նակաշի 2017թ. արտադրության «Տոնական խառնաշփոթ» ֆրանսիական կատակերգությունը: Ֆիլմի ռեժիսորներին համաշխարհային ճանաչում է բերել Օմար Սիի մասնակցությամբ նկարահանված «Անձեռնմխելիները» (1+1) ֆիլմը:
Փառատոնի ընթացքում նախատեսված բոլոր ֆիլմերը կուղեկցվեն հայերեն և ռուսերեն ենթագրերով:
Տեղեկացնենք, որ ֆրանկոֆոն ֆիլմերի փառատոնը կազմակերպում է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը՝ Շվեցարիայի և Կանադայի դեսպանությունների հետ համագործակցությամբ:
Ֆիլմերի ցուցադրությունները տեղի կունենան «Մոսկվա» կինոթատրոնում: Մուտքն ազատ է:
Լրահոս
- Անկարայում պայթյունների պատասխանատվությունը ստանձնել է ՔԲԿ-ն 23:59 1 Հոկտեմբեր 2023
- Մարուքյանը հակադարձել է փորձագետին, որը Արցախից բռնի տեղահանվողներին փախստական չի համարում 23:48 1 Հոկտեմբեր 2023
- Վիրահայերը, հաջակցություն Արցախի, երթով շարժվել են դեպի ԵՄ ներկայացուցչության գրասենյակ և ՄԱԿ-ի գրասենյակ, դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը 23:28 1 Հոկտեմբեր 2023
- ՀՀ-ում բուժում ստացող արցախցիներից 214-ը պայթյունից վիրավորվածներն են, 114-ը՝ ռազմական գործողություններից 23:04 1 Հոկտեմբեր 2023
- Փրկարարները Ստեփանակերտի Մայր տաճարում այսօր հասցրել են աղոթք բարձրացնել 22:46 1 Հոկտեմբեր 2023
- Արցախի նախագահը դեռ կմնա Արցախում․ հայտարարություն 22:23 1 Հոկտեմբեր 2023
- Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կայցելի Հայաստան 22:17 1 Հոկտեմբեր 2023
- Արցախում ռուս խաղաղապահներին է հանձնվել 28 միավոր ՀՕՊ միջոցներ, 63 միավոր դաշտային հրետանի, 14 միլիոն զինամթերք 21:43 1 Հոկտեմբեր 2023
- Ավտովթար Արարատի մարզում. բախվել են Mercedes-ն ու ВАЗ 2121-ը. Нива-ն մասամբ հայտնվել է մայթին. կա վիրավոր 21:23 1 Հոկտեմբեր 2023
- Արցախից Հայաստան է եկել 100.514 բռնի տեղահանված 21:03 1 Հոկտեմբեր 2023
- Իրանի Կարմիր մահիկի ընկերությունը 50 տոննա մարդասիրական օգնություն կուղարկի 21:00 1 Հոկտեմբեր 2023
- Ադրբեջանը Baku TV-ով ՀՀ-ն ամբողջությամբ ներկայացրել է իբրև պատմական Ադրբեջան՝ բացահայտ կեղծիքներով ու տարածքային պահանջներով (Տեսանյութ) 20:39 1 Հոկտեմբեր 2023
- Տարածաշրջանում աշխարհագրության ցանկացած փոփոխություն սպառնում է Հարավային Կովկասի անվտանգությանն ու կայունությանը 20:18 1 Հոկտեմբեր 2023
- Արցախի հարցի նման հանգուցալուծման հարցում եղել է միջազգային կոնսենսուս․ ադրբեջանագետ 20:00 1 Հոկտեմբեր 2023
- Արցախից վերջին ավտոբուսը հասավ Գորիս 15 ուղևորներով․ Արցախի ՄԻՊ 20:00 1 Հոկտեմբեր 2023
- Տասը հազարից ավելի մարդ է մասնակցում Բրյուսելում ի զորակցություն ԼՂ-ի անցկացվող համաեվրոպական հանրահավաքին 19:41 1 Հոկտեմբեր 2023
- Ավելի քան 100 հազար մարդ էթնիկ զտման է ենթարկվել, ՄԱԿ-ի առաքելությունը նոր է մուտք գործում Արցախ 19:20 1 Հոկտեմբեր 2023
- Արցախում գտնվող որոնողափրկարարական խմբի հետ ոչինչ չի պատահել. ՆԳՆ ԱԻՊԾ խոսնակ 19:00 1 Հոկտեմբեր 2023
- Սերժանտ Ալենը պատերազմում հերոսաբար մարտնչեց, հերոսի մահով ընկավ 3 տարի առաջ այս օրը 18:38 1 Հոկտեմբեր 2023
- Փաստաբանը հայտնում է արցախցի 18-ամյա Մարատ Հակոբյանի ձերբակալության մանրամասները 18:17 1 Հոկտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
17:18 27 Սեպտեմբեր 2023 «Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները «Հայ ֆեստ»-ը չեղարկել է փառատոնի շրջանակում նախատեսված ներկայացումները
-
17:43 22 Սեպտեմբեր 2023 Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացումները հետաձգում է Օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը ներկայացումները հետաձգում է
-
13:45 22 Սեպտեմբեր 2023 Թատերականը նույնպես միացավ դասադուլին Թատերականը նույնպես միացավ դասադուլին