- Սեփական տրանսպորտ չունեցող քաղաքացիները կարող են սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ
- Ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 76 407 անձ և 15 914 տրանսպորտային միջոց
- Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել
- Իրականացվում է փրկարար ծառայության փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթաց. ՆԳՆ
- Լաչինի միջանցքը պետք է բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար
- Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան
- Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրեական վարույթ
- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել
- Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին
- Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով
Երկրորդ շանս չենք ունենալու.Ռուբեն Վարդանյան
07:34 21 Հոկտեմբեր 2016- Այս տարի մենք երկու ճգնաժամ ունեցանք. գարնանը պատերազմ եղավ, իսկ ամռանը «Սասնա Ծռերը» գրավեց ՊՊԾ գունդը: Ի՞նչ եք կարծում՝ իշխանությունն ու հասարակությունը լուրջ հետեւություններ արե՞լ են: Կամ էլ, գուցե գիտակցում կա, որ պետք է բան փոխել, բայց իրականացնելու կամք ու համարձակություն չկա:
- Կարծում եմ՝ կատարվածի գիտակցումը առկա է շատերի մոտ, այդ թվում՝ Հայաստանի ղեկավարության: Այլ բան է, որ ստեղծված իրավիճակից դուրս գալու ուղիները կարող են տարբեր լինել: Գլխավոր հարցն է. որքանո՞վ է մեր հասարակությունը պատրաստ փոփոխությունների: Կարծում եմ, որ ապրիլյան պատերազմն ու Երեւանի հուլիսյան իրադարձությունները մտահոգիչ ազդանշաններ էին ոչ միայն ղեկավարության, այլեւ ամբողջ հայ հասարակության համար՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ Սփյուռքում: Խորքային փոփոխությունները հնարավոր են հասարակության մեջ ներքին կոնսենսուսի առկայության պարագայում, եւ միանշանակ չէ, որ այն առկա է:
Մենք Հայաստանի անկախության 25-ամյակին մոտեցանք մի իրավիճակում, երբ այս տարիների ընթացքում ստեղծված երկրի կառավարման մոդելն իրեն սպառել է:
- Եկեք պարզաբանենք. «մոդել» ասելով՝ ի՞նչ նկատի ունեք:
- ԽՍՀՄ-ի փլուզումից հետո Հայաստանում իշխանության եկան մարդիկ, որոնք ծնվել եւ մեծացել են խորհրդային համակարգում: Նրանք նախկին այլախոհներ էին, նախկին կոմերիտական կամ կուսակցության գործիչներ, կամ էլ հատուկ ծառայությունների նախկին աշխատակիցներ: Նրանցից շատերը սիրել են ու սիրում են Հայաստանը, սակայն Խորհրդային Միության ժամանակ ստացած կառավարման փորձից բացի այլ փորձ չունեն, այլ երկրներում սովորելու հնարավորություն եւս չեն ունեցել: Եվ նրանք վերստեղծել են կառավարման այն մոդելը, որն իրենց համար առավել ընկալելի ու հասկանալի է:
Իսկ նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված եւ դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված եւ չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը:
Նրանք մարտավարական, այլ ոչ թե ռազմավարական մտածողություն ունեն: Նրանցից շատերը կարծում են, որ ծառայողական դիրքը օգտագործելով գումար աշխատելը նորմալ է, որ դա կոռուպցիա չէ: Իսկ նրանք, ովքեր ավելի շատ լեզուներ գիտեն, ավելի լավ են կրթված եւ դաստիարակված, մնում են գրեթե չպահանջված եւ չեն կարողանում լուրջ հաջողությունների հասնել, քանի որ հասարակության մեջ գերիշխում է «կիսագողական լավ տղերքի» մոդելը: Նման իրավիճակում ինտելիգենտ եւ խելացի մարդկանց այլ բան չի մնում, քան իրենց անհամաձայնությունը հայտնել խոսքերով, այլ ոչ թե գործով:
Այս մոդելում հայկական պետության ղեկավարները իրենց չեն ընկալում որպես հայ ազգի առաջնորդներ: Հետեւաբար՝ առկա է հստակ տարանջատում Հայաստան պետության եւ աշխարհասփյուռ հայ ազգի միջեւ: Էլիտայի մի մասը ողջունում է Սփյուռքի աջակցության ծրագրերը, միաժամանակ ասելով. «Մենք ուրախ ենք ձեզ տեսնել Հայաստանում, այստեղ գեղեցիկ ու անվտանգ է: Բայց խնդրում ենք, մի խանգարեք մեզ անել այն, ինչ մենք անհրաժեշտ ենք համարում, քանի որ շատ բաներ չեք հասկանում»:
Այդ մոդելը կառուցված է փակ հասարակության համակարգի վրա: Դրանում, ցավոք, ավելացված արժեքը ստեղծվում է ոչ թե նոր ապրանքների ու ծառայությունների արտադրության շնորհիվ, այլ ռեսուրսների վերաբաշխման՝ ներմուծման մենաշնորհների, մաքսատուրքեր չվճարելու, միջազգային կազմակերպությունների աջակցության յուրացման հաշվին:
Վերջերս անկախ փորձաքննություն անցած հայկական կաթնամթերքի 26 նմուշներից եւ ոչ մեկը չեր համապատասխանել չափանիշներին: Դա վկայում է, որ այս մոդելում «հեշտ» գումար վաստակելն ավելի կարեւոր է, քան ազգի, մեր երեխաների առողջությունը:
Շատ գործարարներ Հայաստանում հարստացել են ոչ թե սեփական բիզնեսն արդյունավետ կառավարելով, այլ արտոնությունների, հարկերից խուսափելու կամ կեղծ ու անորակ ապրանքների արտադրության հաշվին: Եվ խոսքը միայն օլիգարխների մասին չէ: Վերջերս անկախ փորձաքննություն անցած հայկական կաթնամթերքի 26 նմուշներից եւ ոչ մեկը չեր համապատասխանել չափանիշներին: Դա վկայում է, որ այս մոդելում «հեշտ» գումար վաստակելն ավելի կարեւոր է, քան ազգի, մեր երեխաների առողջությունը: Սա վերաբերում է եւ մյուս սննդամթերքներին ու ապրանքներին: Ընդ որում, բոլորը չէ, որ արտադրվում են օլիգարխիկ կառույցների կողմից:
Պակաս սուր չէ շինարարական ոլորտում ստանդարտների պահպանման խնդիրը, եւ մասնավորապես՝ սեյսմակայունության նորմերի: Նոր երկրաշարժի դեպքում դա կարող է մեծ թվով զոհերի հանգեցնել: Այսօր անգամ Երեւանի կենտրոնում կառուցված բարձրահարկ նորակառույց շենքերի վրա լրացուցիչ հարկեր են ավելացվում՝ առանց անհրաժեշտ հաշվարկներ կատարելու:
Արտաքին միջավայրի հետ մրցակցության բացակայությունը հանգեցրել է նրան, որ Հայաստանում միջազգային չափանիշներին համապատասխանող շատ քիչ ընկերություններ կան: Այդ փակվածությունը բացասական ազդեցություն է ունենում հասարակության գործունեության տարբեր ոլորտների վրա ՝ լրագրության, գիտության, մշակույթի:
Մեր երկրում պարզապես իջեցվել է նշաձողը, եւ բաները, որոնք անցյալում անթույլատրելի էին թվում, այժմ նորմալ են համարվում: Իրավիճակը կարելի է եւ պետք է փոխել, իրականացնելով ավելի մեծ թվով միջազգային մակարդակի ծավալուն եւ երկարատեւ կրթական նախագծեր: Նման նախագծերը օգնում են լուծել եւս մեկ կարեւոր խնդիր. դրանք խթանում են կրթության համակարգի փոփոխությունը, որը հնացած է ոչ միայն Հայաստանում, այլեւ ամբողջ աշխարհում:
- Դուք նշեցիք ներքին կոնսենսուսը: Այն չի կարող ինքն իրեն առաջանալ: Պետք է օրակարգ լինի, որի շուրջ այդ համաձայնությունը կարող է ձեւավորվել: Ձեր նկարագրած թերի մոդելի պայմաններում ո՞վ պետք է առաջարկի այդ օրակարգը: Իշխանությունը չի կարող դա ձեւակերպել եւ «իջեցնել» վերեւից: Սակայն «ներքեւից վերեւ» ձեւաչափով նույնպես ոչինչ չի կատարվում:
- Նախ եւ առաջ, առկա մոդելը նույնպես գոյության իրավունք ունի: Ցանկացած մոդել ունի իր առավելություններն ու թերությունները: Եվ ներկա մոդելն անցյալում թույլ է տվել որոշ դեպքերում խուսափել ավելի բարդ խնդիրներից, որոնք առաջացել էին նախկին ԽՍՀՄ գրեթե բոլոր պետություններում: Սակայն այն արդեն սպառել է իրեն, եւ առաջին հերթին՝ տնտեսապես:
Տեսականորեն այս մոդելը կարող է շարունակել իր գոյությունը, եթե ի հայտ գան նոր արհեստական ֆինանսական հոսքեր: Սակայն ամեն դեպքում, պետք է գիտակցել, որ այս մոդելի դեպքում մենք հնարավորություն չենք ունենա ամրապնդել մեր պաշտպանունակությունը, դիմակայել նոր մարտահրավերների, իրականացնել առողջ եւ երջանիկ հասարակություն ստեղծելուն ուղղված երկարատեւ նախագծեր եւ մրցունակ լինել աշխարհում:
Կառուցելով թանկ ռեստորաններ՝ առանց նորմալ օդափոխման համակարգերի, կամ հսկա հյուրանոց՝ մեկ վերելակով, արտադրելով կեղծ կոնյակ կամ թուրքական լոլիկն արտահանելով իբրեւ հայկական, կարելի է դեռ որոշ ժամանակ ապրել, սակայն այդ տարբերակները երկար կյանք ունենալ չեն կարող:
Այս մոդելի մեկ այլ մեծ թերությունն էլ այն է, որ այն փաստացի խրախուսում է արտագաղթը, քանի որ փակ հասարակության ծավալը փոքրանում է, իսկ ֆինանսական օգնության ծավալը մեծանում, եւ ավելի քիչ թվով մարդիկ են օգտվում դրանից:
Պետք է ազնիվ լինենք ինքներս մեզ հետ. մենք մրցունակ ապրանքներ ու ծառայություններ չենք արտադրում: Այո, մենք առանձին հաջողակ ընկերություններ ունենք ֆինանսական ու ՏՏ ոլորտներում, սննդամթերքի արտադրության մեջ, սակայն դրանց մասնաբաժինը մեծ չէ: Մենք շատ ենք խոսում արտաքին շուկաներ դուրս գալու կարեւորության մասին, սակայն չենք գիտակցում, որ այնտեղ խիստ մրցակցություն է տիրում: Դրան կարելի է դիմակայել միայն մի շարք պայմանների առկայության դեպքում, եւ առանցքային նշանակություն ունեն արտադրանքի որակն ու նորարարությունն ու աշխատանքի բարձր արտադրողականությունը:
Կառուցելով թանկ ռեստորաններ՝ առանց նորմալ օդափոխման համակարգերի, կամ հսկա հյուրանոց՝ մեկ վերելակով, արտադրելով կեղծ կոնյակ կամ թուրքական լոլիկն արտահանելով իբրեւ հայկական, կարելի է դեռ որոշ ժամանակ ապրել, սակայն այդ տարբերակները երկար կյանք ունենալ չեն կարող:
Մենք շատ ենք խոսում արտասահմանյան ներդրումների ներգրավման կարեւորության մասին, բայց ներդրողներին հաճախ բարյացակամ չենք ընդունում: Բայց եթե խոսում ենք բաց երկրի մոդելի մասին, ապա պետք է գիտակցենք, որ բացի առավելություններից, նման մոդելն իր հետ որոշակի մարտահրավերներ է բերելու: Պետք է պատրաստ լինենք, որ այլ ազգության ու դավանանքի մարդիկ՝ Իրանից, Թուրքիայից, Ռուսաստանից, Վրաստանից, մեր երկիր են գալու ոչ միայն որպես հյուրեր, այլեւ այստեղ բիզնեսով զբաղվելու համար:
Մանրամասն սկզբնաղբյուր կայքում
Լրահոս
- Իրականացվում է փրկարար ծառայության փրկարարական ծառայողների ատեստավորման գործընթաց. ՆԳՆ 22:14 28 Սեպտեմբեր 2023
- Լաչինի միջանցքը պետք է բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար 22:00 28 Սեպտեմբեր 2023
- Փաշինյանը միտումնավոր փչացնում է մեր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ. Թևանյան 21:48 28 Սեպտեմբեր 2023
- Սեփական տրանսպորտ չունեցող քաղաքացիները կարող են սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ 21:43 28 Սեպտեմբեր 2023
- Ժամը 20:00 դրությամբ ԼՂ-ից Հայաստան մուտք է գործել բռնի տեղահանված 76 407 անձ և 15 914 տրանսպորտային միջոց 21:40 28 Սեպտեմբեր 2023
- Երևանի կենտրոնում գտնվող գույքն օրենքի խախտմամբ օտարվել է «Լոկալ Դիվելոփըրզ»-ին. նախաձեռնվել է քրեական վարույթ 21:36 28 Սեպտեմբեր 2023
- ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել 21:25 28 Սեպտեմբեր 2023
- Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով 21:13 28 Սեպտեմբեր 2023
- Ստեփանակերտի պայթյունի տարածքում որոնողական աշխատանքների ժամանակ նոր իրեր են հայտնաբերվել 20:58 28 Սեպտեմբեր 2023
- Փրկարար ծառայության ստորաբաժանումները շարունակում են շուրջօրյա հերթապահության իրականացումը Սյունիքի մարզում 20:56 28 Սեպտեմբեր 2023
- Արմեն Գրիգորյանն ու Գերմանիայի օրենսդիր և գործադիր մարմինների ներկայացուցիչները քննարկել են տարածաշրջանային անվտանգային իրավիճակը 20:45 28 Սեպտեմբեր 2023
- Արցախից բռնի տեղահանված 76 407 անձանցից պետությունը կեցավար է տրամադրել 17 153-ին 20:35 28 Սեպտեմբեր 2023
- «Սևան» և «Արմավիր» քրեակատարողական հիմնարկներում հայտնաբերվել են թմրամիջոցի նմանվող զանգված և արգելված իրեր 20:34 28 Սեպտեմբեր 2023
- Մեծ Բրիտանիայում Ադրբեջանի դեսպանը հայտարարել է, թե իր երկիրը չի պատրաստվում ներխուժել ՀՀ՝ միջանցք բացելու համար 20:23 28 Սեպտեմբեր 2023
- ՀՀ իշխանությունը պարտավոր է գործադրել բոլոր ռեսուրսները՝ Ռուբեն Վարդանյանին և ապօրինի ձերբակալված մեր մյուս հայրենակիցներին օր առաջ ազատ արձակելու համար․ Սեյրան Օհանյան 20:12 28 Սեպտեմբեր 2023
- Մարտակերտի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում հայտնաբերվել են զինծառայողների և քաղաքացիական անձանց աճյուններ 20:11 28 Սեպտեմբեր 2023
- «Կարևոր է Ադրբեջանի կողմից ուժի կիրառման հետագա դեպքերը բացառելը»․ Միրզոյանը՝ Միացյալ Թագավորության պետնախարարին 20:00 28 Սեպտեմբեր 2023
- Քննարկվում է այրվածքներ ստացած մի քանի արցախցիների Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը 19:52 28 Սեպտեմբեր 2023
- ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի եւ եղբայրների հրատապ կարիքների համար նրանցից յուրաքանչյուրին կհատկացնենք միանվագ 100 հազարական դրամ. Փաշինյան 19:37 28 Սեպտեմբեր 2023
- Միրզոյանը Շվեդիայի ԱԳ նախարարին ներկայացրել է ԼՂ ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետևանքով ստեղծված իրավիճակը 19:22 28 Սեպտեմբեր 2023
Փոխկապակցված նորություններ
-
11:17 5 Հունիս 2023 Լավ կլիներ, եթե Հայաստանն ինքը յուրօրինակ կամուրջ դառնար Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կամուրջ՝ խաղաղության և համագործակցության վերսկսման համար. Գագիկ Ծառուկյան Լավ կլիներ, եթե Հայաստանն ինքը յուրօրինակ կամուրջ դառնար Արևմուտքի և Ռուսաստանի միջև, կամուրջ՝ խաղաղության և համագործակցության վերսկսման համար. Գագիկ Ծառուկյան
-
18:25 17 Մայիս 2023 Զոհված զինծառայողների ծնողները ոստիկանության Շենգավիթի բաժնում են, փաստաբաններին ներս չեն թողնում Զոհված զինծառայողների ծնողները ոստիկանության Շենգավիթի բաժնում են, փաստաբաններին ներս չեն թողնում
-
20:32 14 Ապրիլ 2023 VIDEO. 2018-ի հեղափոխություն, մոլորեցնողներ և պետականության կորստի վտանգ. Ազատ Ադամյան 2018-ի հեղափոխություն, մոլորեցնողներ և պետականության կորստի վտանգ. Ազատ Ադամյան
Միջազգային լուրեր
-
22:00 28 Սեպտեմբեր 2023 Լաչինի միջանցքը պետք է բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար Լաչինի միջանցքը պետք է բաց մնա քաղաքացիների տեղաշարժի, մարդասիրական կազմակերպությունների համար
-
21:25 28 Սեպտեմբեր 2023 ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում Բնական աղետների արձագանքման խումբ է տեղակայել
-
21:13 28 Սեպտեմբեր 2023 Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով Բաքուն ունի Ղարաբաղի հայ բնակչությանը ինտեգրելու բացառիկ հնարավորություն. Կոսաչով
Տնտեսություն
-
16:42 28 Սեպտեմբեր 2023 ԱՄՆ-ն առաջիկա օրերին քայլեր կձեռնարկի ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ ԱՄՆ-ն առաջիկա օրերին քայլեր կձեռնարկի ԼՂ միջազգային դիտորդական առաքելություն ուղարկելու ուղղությամբ
-
20:45 27 Սեպտեմբեր 2023 Նուբար Աֆեյանը կոչ է արել պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները Նուբար Աֆեյանը կոչ է արել պաշտպանել Ռուբեն Վարդանյանի իրավունքները
-
19:06 27 Սեպտեմբեր 2023 «Գազպրոմ Արմենիա» -ն պատրաստ է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Արցախիցտեղահանված 300 ընտանիքի «Գազպրոմ Արմենիա» -ն պատրաստ է կեցավայրի վարձակալության և կոմունալ ծախսերի փոխհատուցում տրամադրել Արցախիցտեղահանված 300 ընտանիքի