05:10:16 15°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Հրապարակ». Որոշումը հետաձգվել է. ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ

    09:22 27 Փետրվար 2024

    «Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ ֆրակցիայի երեկվա նիստում որոշել են, որ ՀԾԿՀ, Մրցակցության հանձնաժողովի նախագահների եւ ՍԴ անդամի պաշտոնում ներկայացված թեկնածուների հարցին կանդրադառնան ԱԺ-ում այդ հարցերի քննարկումից հետո։

    Հիշեցնենք, որ այսօր մեկնարկելիք նիստերի օրակարգում 28 հարցերից մեկը հիշյալ 3 կառույցների ղեկավարի եւ անդամի ընտրությունն է, կառավարությունը ՀԾԿՀ նախագահի պաշտոնում ներկայացրել է գործող ղեկավար Գարեգին Բաղրամյանի թեկնածությունը, ով Արթուր Վանեցյանի բաջանաղն է, ՄՀ նախագահի պաշտոնում՝ գործող ղեկավար Գեղամ Գեւորգյանի, իսկ դատավորների ընդհանուր ժողովն էլ Դավիթ Բալայանին է որոշել գործուղել ՍԴ։

    Անցած օրերին չնայած երեքն էլ անցել են ՔՊ-ի խոշորացույցով, ֆրակցիայում փակ հանդիպում է եղել առանձին-առանձին, սակայն միայն Գեղամ Գեւորգյանի հարցում կա հստակ որոշում, որ ընտրելու են:

    Մեր աղբյուրի փոխանցմամբ՝ եթե Բաղրամյանին կառավարությունը չառաջադրեր, առանց մտածելու՝ չէին ընտրի, այդուհանդերձ, հարցի քննարկումից հետո, երբ Բաղրամյանն ամբիոնից հանդես գա, պատասխանի հարցերին, ելույթ ունենա, կանդրադառնան նրան։

    Ինչ վերաբերում է Բալայանին, չնայած ի սկզբանե նրա թեկնածությունը սվիններով են ընդունել, բայց հանդիպումից եւ Բալայանի պատասխաններից հետո ՔՊ-ում կանգնել են երկընտրանքի առաջ՝ ընտրել, թե ոչ: Որոշել են վերջնական եզրահանգման գալ Բալայանի հրապարակային ելույթներից հետո»:

    Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

    Լուրեր Հայաստանից - NEWS.am

    Տպել

    Կարդացեք նաև

    Ամբողջը7-րդ դասարանի երեխաների ծնողները դատի են տվել Ժաննա Անդրեասյանին

    Դատարանից խնդրել ենք Մովսես Խորենացու պատմությունը առասպել համարած և Հայոց...

    Փաշինյանը տիկնոջ հետ մեկնել է Հունաստան

    Այցի շրջանակում նախատեսված են ՀՀ վարչապետի հանդիպումները Հունաստանի նախագահ Կատերինա Սակելլարոպուլուի, վարչապետ Կիրիակոս Միցոտակիսի…

    «Ժողովուրդ». Աղազարյանները շարունակում են ունեցվածք դիզել

    Հովսեփ Աղազարյանը որոշել է 2016 թվականի արտադրության CHRYSLER վարել, որը ձեռք է բերել 2023 թվականին...

    «Ժողովուրդ». ՍԴ դատավորի թեկնածու Դավիթ Բալայանի և ՔՊ-ի փակ հանդիպմանը ամենաակտիվը եղել է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը

    Հիշեցնենք, որ ՍԴ դատավոր դառնալու համար դիմել էր Երեւան քաղաքի դատավոր Դավիթ Բալայանը...

    «Փաստ». «Ադրբեջանը չի պատրաստվում ոչ մի խաղաղության պայմանագիր կնքել»

    Կարապետյանը հիշեցրել է 2021 թ. Երասխում տեղի ունեցած հրադադարի խախտումները, երբ հայկական կողմը...

    «Հրապարակ». «Կոնդի նախագիծը» կդառնա Նիկոլ Փաշինյանի իշխանության սեւ էջերից մե՞կը

    Խմբագրություն զանգած քաղաքացիներն ասում էին. «Աբսուրդային գներ են առաջարկում, 210 հազար դրամով...

    Ամենաշատ

    Ընթերցված Դիտված

    Ալիևը Հայաստանից պահանջում է «ընդունել բոլոր պայմանները»«Հանրային հեռուստաընկերության» հաղորդման մասնակիցների միջև ծեծկռտուք է տեղի ունեցելՄանրամասներ՝ սկանդալային դեպքից․ տղամարդը սպանության սպառնալիքի տակ համատիրության նախագահի հետ սեռական ակտ է ունեցելՆԳՆ պարզաբանումը՝ 00oo000 հաշվառման համարանիշը 300,000 դոլարով վաճառելու մասինԱդրբեջանի արտաքին գործերի նախարարը ազդարարել է հայ գործընկերոջ հետ շտապ հանդիպման մասին

    Ֆոտոռեպորտաժներ

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս