22:27:47 21°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ես իրան կռվի դաշտում չեմ տեսել. Շմայսը`Ժիրայր Սեֆիլյանի մասին

    08:29 20 Դեկտեմբեր 2012

     

    ԱԺ պատգամավոր, արցախյան պատերազմի մասնակից Շմայսին շատ է զայրացրել Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար Ժիրայր Սեֆիլյանի հայտարարությունը, թե Մանվել Գրիգորյանը և Սեյրան Սարոյանը իրավունք չունեն գեներալ կոչվելու:

    Հարցի առնչությամբ slaq.am-ը զրուցեց Առաքել Մովսիսյանի հետ.

    -Պրն. Մովիսյան, Դուք հայտարարել եք, որ Ժիրայր Սեֆիլյանի պես մարդիկ իրավունք չունեն խոսել գեներալների և հերոսների մասին: Բայց չէ՞ որ Ժիրայր Սեֆիլյանն էլ նրանց հավասար մասնակցել է արցախյան պատերազմին:

    -Գեներալի հետ 5000 տղերք կռվել են, դա չի նշանակում, որ նրա հայտարարությունը գեներալին է վերաբերվում, նրա մարտական ընկերներին էլ է վերաբերվում: Նա իրավունք չունի նման թեմային անդրադառնալ, գեներալի հասցեին նման բան ասի: Եթե նա կռվող տղայա, ի՞նչ իրավունք ունի նման հայտարարություն անի:

    -Դուք ասել եք, թե Ժիրայր Սեֆիլյանը խնդիրներ կունենա Ձեզ հետ: Ի՞նչ խնդիրների մասին է խոսքը:

    -Այո, խնդիրներ կունենա գեներալի մարտական ընկերների հետ: Նա չի կարա պատասխան տա մեզ, որովհետև գեներալ չի ճանաչում:

    -Հաշվի առնելով այն, որ Ժիրայր Սեֆիլյանը ևս մասնակցել է ղարաբաղյան ազատամարտին և եղել է Շուշիի առանձնակի գումարտակի նախկին հրամանատար, արդյո՞ք Սեֆիլյանը գեներալի կոչման արժանի չէ:

    -Ես իրան կռվի դաշտում չեմ տեսել: Եթե բոլորը գեներալ լինեին, ուրեմն էսօր բոլոր կռվածներին էլ պիտի կոչում տային: Ինչի՞ մասին եք խոսում: Եթե ինքը գեներալ ա, ուրեմն հազարավոր տղերք ունենք, որ հազար անգամ բոլորից շատ են կռվել ու նրանք էլ կոչում կունենային:

    -Այսինքն` ըստ Ձեզ, նա կռվի դաշտում չի՞ եղել:

    -Ես չեմ ասում, որ չի եղել: Ես ասում եմ, որ նա տենց արժանապատվություն չունի խոսալու գեներալի հասցեին: Ոչ մեկ իրավունք չունի, տենց ե՞ն պատմությունը պղծում: Թուրքերն իրենց մարդասպաններին սարքում են գեներալ, էսօր մենք մեր գեներալների վրա տա՞նք: Ժիրոն էդքան չկա, որ տենց բան ասի գեներալի վրով, անբարոյական արտահայտություններ է անում:

    -Իսկ ինչի՞ց ելնելով է նման հայտարարություն արել Ժիրայր Սեֆիլյանը, անձնական վատ հարաբերություննե՞ր ունի գեներալների հետ:

    -Հա, որովհետև իրա նմանն էս պետության վրա իրավունք չունի, դրա համար:

    Հարցազրույցը` Լուսինե Հովհաննիսյանի

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս