20:00:31 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ես կարևորում եմ նաև իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը Արցախում.

    08:32 14 Հուլիս 2017

    Արցախը, լինելով Եվրոպայի մաս, չպետք է հետ մնա որևէ իրադարձությունից, ՀԲԸՄ-ի կազմակերպած քննարկման ժամանակ լրագրողների հետ ճեպազրույցում ասաց Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

    «Եվրոպայի ներգրավվածությունը կարևոր է առաջին հերթին քաղաքական առումով», - նշեց Արցախի ՄԻՊ-ը՝ հավելելով, թե 2016 թվականը կարելի է դիտել որպես բաժանարար գիծ՝ Արցախում եվրոպական մարդասիրական կազմակերպությունների ներգրավվածության հարցում։

    Ռուբեն Մելիքյանի խոսքով՝ դրանից հետո սփյուռքյան կառույցները մեծ ներդրում ունեն Արցախում, ակնկալիքն էլ՝ Եվրոպայի ներկայությունն է Արցախում։

    «Ես կարևորում եմ նաև իրավապաշտպան կազմակերպությունների ներկայությունը Արցախում։ Վստահ եմ, որ դա դրական դեր կունենա մեր երկրում», - նշեց նա։

     ՄԻՊ-ն ասաց, թե մարդու իրավունքներն Արցախում ամեն կերպ փորձում են պաշտպանել եվրապական չափանիշներին համապատասախան. «Մենք, մեծ հաշվով, ուղիղ պարտավորվածություն չունենալով, լինելով չճանաչված պետություն, ամեն ինչ անում ենք, որպեսզի լիենենք եվրոպական աշխարհամասի մաս»։

    Պատասխանելով առաջիկա նախագահական ընտրություններին, Սահմանադրության փոփոխություններին վերաբերող հարցին, Ռուբեն Մելիքյանն ասաց, թե իր մանդատը մարդու իրավունքների պաշտպանությունն է, և չի պատրաստվում մասնակցություն ունենալ քաղաքական պրոցեսներին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս