12:10:21 22°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եթե երկկողմ օրակարգի հիմնական դրույթները հարաբերությունների նորմալացման փաստաթղթով չեն քննարկվում, ապա ինչ կտա պայմանագրի ստորագրումը․ Տիգրան Աբրահամյան

    15:09 9 Օգոստոս 2024

    Հայաստանի ու Ադրբեջանի միջև պսյմանավորվածությունը` ռեգիոնալ ապաշրջափակման հարցը հանել «խաղաղության փաստաթղթից» և առանձին քննարկել, մեծ թվով հարցեր է առաջացնում: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    «Ի սկզբանե «խաղաղության պայմանագիրը» 3 խոշոր բաղադրիչ ուներ` Արցախի հարց, ռեգիոնալ ապաշրջափակում և սահմանների դելիմիտացիա/դեմարկացիա:

    Հիմա դրա երկու առանցքային կետերը դուրս են եկել և բանակցությունները մեծ հաշվով միայն սահմանների դելիմիտացիայի շուրջ է մնացել:

    Բայց այստեղ է, որ գլխավոր հարցն է առաջանում, եթե երկկողմ օրակարգի հիմնական դրույթները հարաբերությունների նորմալացման փաստաթղթով չեն քննարկվում, ապա ի՞նչ կտա ինչ-որ տեսքով պայմանագրի ստորագրումը:

    Այսինքն, խնդիրը ձևական փաստաթուղթ ստանալն է՞, թե կան այլ հարցեր, որոնք այսբերգի չերևացող հատվածում են», - գրել է նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս