01:19:48 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ, երկուսն էլ արմատախիլ ենք անելու․ «Հայաքվե»

    18:25 26 Հունվար 2025

    «Հայաքվե» նախաձեռնության հայտարարությունը․ «Ադրբեջանական ֆաշիզմ և հայկական փաշիզմ։ Երկուսն էլ արմատախիլ ենք անելու։

    Արցախը զավթած, 150 հազար մարդու էթնիկ զտման ենթարկած, պատերազմական հանցագործություններ կատարած Բաքվի բռնապետը Հայաստանի Հանրապետությունը լուծարելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ է սկսել։

    Նա Հայաստանն անվանում է ֆաշիստական պետություն և վարչախմբից պահանջում է արմատախիլ անել ֆաշիզմը Հայաստանում՝ սպառնալով, որ հակառակ դեպքում ինքն է դա անելու։ Հայաստանի վարչախմբի պարագլուխը, փոխանակ միջազգային ակտիվ արշավ սկսի՝ ողջ աշխարհին ցույց տալով Բաքվի բռնապետի ագրեսիվ վարքն ու ցեղասպան էությունը, հայտարարում է, թե պատրաստ է նրա հետ քննարկել Հայաստանին ուղղված մեղադրանքները ֆաշիզմի մեջ։ Ուրեմն, փաստացի ընդունում է այդ մեղադրանքները»։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ