20:29:11 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Fastex-ը UEFA Еuro 2024-ի ցուցադրման հովանավոր է

    18:33 15 Հունիս 2024

    Fastex-ն սպորտի երկրպագուներին նվիրում է ֆուտբոլային մեծ տոն։ «Արմենիա» հեռուստաընկերության եթերում հունիսի 14-ից հուլիսի 14-ը ցուցադրվելու է ֆուտբոլի 2024 թվականի Եվրոպայի առաջնությունը։ Fastex-ը մրցաշարի հեռարձակման հովանավորն է։

    ՈւԵՖԱ-ի անդամ ազգային հավաքականներին այս տարի հյուրընկալում է Գերմանիան։ Խաղերը մեկնարկում են Գերմանիա-Շոտլանդիա հավաքականների հանդիպումով, որը տեղի կունենա այսօր Մյունխենի «Ալյանց Արենա» մարզադաշտում։ Առաջնությանը մրցելու են 24 թիմեր, որոնցից Վրաստանը միակ թիմն է, որն առաջին անգամ հանդես կգա ՈւԵՖԱ-ի Եվրոպայի առաջնության եզրափակիչ մրցաշարում։ Ֆուտբոլային մրցաշարում ընդհանուր առմամբ կկայանա 51 հանդիպում Գերմանիայի 10 քաղաքներում։

     Ի դեպ, Գերմանիայի հավաքականն այս տարվա մրցաշարի ֆավորիտներից է Իտալիայի, Իսպանիայի, Ֆրանսիայի, Պորտուգալիայի և Անգլիայի թիմերի շարքում։ Ներկայիս գավաթակիրը Իտալիայի հավաքականն է, որը նախորդ առաջնությանը եզրափակչում հաղթել է Անգլիայի հավաքականին։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս