05:37:56 -3°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ֆիլիպ Ռիքերը կայցելի Երևան

    20:23 29 Նոյեմբեր 2022

    ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, կովկասյան բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ֆիլիպ Ռիքերն Ադրբեջանից կմեկնի Թբիլիսի, այնտեղից էլ՝ Երևան։

    «Արմենպրես»-ի հաղորդմամբ, այս մասին իր տեսաուղերձում հայտնել է Ռիքերը:

    «ԱՄՆ-ն աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև ուղիղ երկխոսությանը և կոչ է անում եկող տարում պահպանել այդ տեմպը։ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հավատում է խաղաղության հնարավորությանը և Հարավային Կովկասի ներուժին։ Նա ինձ խնդրել է այս շաբաթ տարածաշրջան գալ»,–տեսաուղերձում ասում է Ռիքերը։

    Դիվանագետն ընդգծում է՝ խաղաղության հասնելու գործընթացը հեշտ չէ, քանի որ «հակամարտությունը տարիներ շարունակ կողմերին տառապանքներ է պատճառել»։

    «Այնուամենայնիվ, խաղաղ ապագայի համար հույս կա: Հուսով եմ, որ այս խաղաղ բանակցությունների թափը կպահպանվի: Երկու երկրների կողմից ես տեսել եմ իրական, համարձակ քայլեր, որոնք կարող են կառուցել ամուր խաղաղություն», - նշում է նա։

       

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս