- Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել
- Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
- Ժաննա Անդրեասյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ներկայացրել է սփյուռքում իրականացվող ծրագրերը
- Ֆեյսլիֆտինգ.Արդյունավետ լուծում երիտասարդացման համար
- Որքանով է «Տաշիր գրուպ»-ը գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը
- Ուկրաինայում պաշտոնյաներին և զինվորականներին արգելվել է օգտվել Telegram-ից
- Նիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. Աշոտյան
- Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են գրիպի դեմ պատվաստանյութով
- Բացահայտվել է շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք (տեսանյութ)
- ««Ռադիոլուր»-ի պատասխանը». Հանրային ռադիոյում ժամացույցի «Բաքու» ցուցանակը փոխարինվել է «Ստեփանակերտ» ցուցանակով
Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ դաշնակիցն է․ հանդիպում՝ Ֆրանսիայի ԱԺ աշխատակազմի ներկայացուցիչների հետ
10:59 29 Նոյեմբեր 2023Հ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Յաել Բրաուն-Պիվեի կողմից ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը լայն հնարավորություններ է ստեղծել զարգացնելու երկկողմ հարաբերությունները մեր պետությունների խորհրդարանների եւ աշխատակազմերի միջեւ: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։ Ասվածի վառ ապացույցը ձեր այցն է ՀՀ ԱԺ` փորձի փոխանակման նպատակով: Այս մասին ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը Ֆրանսիայի Ազգային ժողովի եվրոպական միջազգային գործերի եւ պաշտպանության վարչության խորհրդարանական համագործակցության եւ երկկողմ հարցերի բաժնի պետ Ժան-Բատիստ Լըկլերի եւ բաժնի աշխատակից Վալերի Շեկետի հետ նոյեմբերի 28-ին կայացած հանդիպման ընթացքում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԱԺ-ից։
Դավիթ Առաքելյանը ներկայացրել է երկու երկրների միջեւ հնարավոր համագործակցության ճանապարհային քարտեզի անկյունաքարերը, աշխատանքներում արձանագրված հաջողություններն ու առաջիկայում իրականացվելիք ծրագրերը: Խոսելով օրենքի վերահսկողության եւ գնահատման գործողությունների մասին` ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը ներկայացրել է փորձագիտական եւ վերլուծական վարչության գործառույթները:
Նա անդրադարձել է նաեւ միջազգային գործընկերների հետ համատեղ իրականացրած ծրագրերին: Մասնավորապես, նշվել է, որ Միջազգային հանրապետական ինստիտուտի հետ համատեղ մշակվել է Ազգային ժողովի աշխատակազմի աշխատակիցների համար սոցիալական կայքերում աշխատելու ուղեցույց: ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում ներկայում իրականացվում է ԱԺ պաշտոնական կայքի ամբողջական վերափոխման ծրագիրը, ինչպես նաեւ մեկնարկել է էլեկտրոնային արխիվի ստեղծման գործընթացը:
Դավիթ Առաքելյանը խոսել է աշխատակազմում կանանց եւ տղամարդկանց հավասարությանը, քաղաքացիական հասարակության հետ հարաբերություններին վերաբերող ծրագրերի մասին: Նշվել է, որ հատուկ ծրագրեր կան երիտասարդների համար, մասնավորապես, Ազգային ժողովի «Ամառային դպրոց» ծրագիրը, որն արդեն երկրորդ տարին է իրականացվում է հաջողությամբ:
«Մենք պատրաստ ենք աջակցելու երկու խորհրդարանների հարաբերությունների խորացմանը եւ զարգացմանը: Ֆրանսիան մեր երկրի հավատարիմ եւ կայուն գործընկերն ու դաշնակիցն է, իսկ առկա հարաբերությունների խորացումը միանշանակ նաեւ Ազգային ժողովի աշխատակազմի համար ռազմավարական նշանակություն ունեցող գործընթաց է»,- ասել է ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Դավիթ Առաքելյանը:
Շնորհակալություն հայտնելով ջերմ խոսքերի եւ ընդունելության համար` Ժան-Բատիստ Լըկլերն ընդգծել է, որ մասնագիտական որակյալ փորձի փոխանակում է տեղի ունեցել ՀՀ ԱԺ աշխատակազմի արտաքին կապերի վարչության աշխատակիցների հետ: Նա ողջունել եւ արժեւորել է ՄԱԶԾ «Նոր Հայաստան` ժամանակակից խորհրդարան» ծրագրի շրջանակում իրականացված աշխատանքները:
Կարեւորելով երկու երկրների խորհրդարանների նախագահների միջեւ ստորագրված միջխորհրդարանական համագործակցության համաձայնագիրը` Ժան-Բատիստ Լըկլերը նշել է, որ այն կօգնի առավել առարկայական դարձնել համագործակցությունը եւ դրանում աջակցելու պատրաստակամություն է հայտնել:
Լրահոս
- Ուկրաինայում պաշտոնյաներին և զինվորականներին արգելվել է օգտվել Telegram-ից 17:43 20 Սեպտեմբեր 2024
- Հոսանքի անջատումների պատճառը համակարգի մաշվածությունն է. սպասարկման որակի բարելավմանը 65 միլիարդով քիչ ներդրում է ուղղվել 17:32 20 Սեպտեմբեր 2024
- Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը 17:21 20 Սեպտեմբեր 2024
- Ժաննա Անդրեասյանը Համաշխարհային հայկական գագաթնաժողովին ներկայացրել է սփյուռքում իրականացվող ծրագրերը 17:10 20 Սեպտեմբեր 2024
- Որքանով է «Տաշիր գրուպ»-ը գնել «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ը 16:57 20 Սեպտեմբեր 2024
- Ֆեյսլիֆտինգ.Արդյունավետ լուծում երիտասարդացման համար 16:45 20 Սեպտեմբեր 2024
- Նիկոլի օրոք արժեզրկվել են Հայաստանի բոլոր տոներն ու սգո օրերը. Աշոտյան 16:31 20 Սեպտեմբեր 2024
- Հանրապետության բոլոր բժշկական կազմակերպություններն արդեն ապահովված են գրիպի դեմ պատվաստանյութով 16:19 20 Սեպտեմբեր 2024
- Բացահայտվել է շուրջ 31կգ թմրամիջոցի խմբաքանակի մաքսանենգության դեպք (տեսանյութ) 16:07 20 Սեպտեմբեր 2024
- ««Ռադիոլուր»-ի պատասխանը». Հանրային ռադիոյում ժամացույցի «Բաքու» ցուցանակը փոխարինվել է «Ստեփանակերտ» ցուցանակով 15:54 20 Սեպտեմբեր 2024
- Ամենամեծ խնդիրը հոսանքի հաճախակի անջատումն ու համակարգի մաշվածությունն է. ՀԾԿՀ նախագահ 15:43 20 Սեպտեմբեր 2024
- Վիճաբանություն, ծեծկռտուք և դանակահարություն՝ Երևանի կենտրոնում. կան վիրավորներ 15:31 20 Սեպտեմբեր 2024
- Հրայր Թովմասյանն ազատվեց քրեական պատասխանատվությունից 15:18 20 Սեպտեմբեր 2024
- Իրանի գերագույն հոգևոր առաջնորդը ներում է շնորհել մոտ երեք հազար բանտարկյալների 15:00 20 Սեպտեմբեր 2024
- Խոշոր ավտովթար՝ Աշտարակի կամրջի վրա. «Lada»-ն մխրճվել է երկաթե արգելապատնեշների մեջ. կա վիրավոր 14:49 20 Սեպտեմբեր 2024
- Վերջի սկիզբը տրված է, եկել է բռունցքվելու ժամանակը. Բագրատ Սրբազան 14:39 20 Սեպտեմբեր 2024
- Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին 14:28 20 Սեպտեմբեր 2024
- Կառավարության երեկվա նիստը ցինիզմի գագաթնակետն էր. Շարմազանով 14:16 20 Սեպտեմբեր 2024
- Սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում՝ նաև մառախուղ 13:57 20 Սեպտեմբեր 2024
- Արմեն Գրիգորյանը, գուցե, չգիտի, բայց պետք է հիշեցնել, որ ՌԴ-ն է ապահովում ՀՀ ցորենի 90%-ը. Զախարովա 13:46 20 Սեպտեմբեր 2024
Փոխկապակցված նորություններ
- 17:21 20 Սեպտեմբեր 2024 Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը Վարչապետի գլխավորությամբ քննարկվել են Երևանի քաղաքապետարանի քաղաքաշինական ծրագրերը
- 20:42 19 Սեպտեմբեր 2024 Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է «խաղաղության» պայմանագրի համաձայնեցված մասը Ադրբեջանի հետ ստորագրելու հարցը Միրզոյանը ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալի հետ քննարկել է «խաղաղության» պայմանագրի համաձայնեցված մասը Ադրբեջանի հետ ստորագրելու հարցը
- 18:40 19 Սեպտեմբեր 2024 Սուրեն Պապիկյանը Սլովակիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր Սուրեն Պապիկյանը Սլովակիայի դեսպանի հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգությանն առնչվող հարցեր
Միջազգային լուրեր
- 18:05 20 Սեպտեմբեր 2024 ԵՄ-ն կարող է ժամանակավոր կասեցնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը ԵՄ-ն կարող է ժամանակավոր կասեցնել Վրաստանի հետ ազատ վիզային ռեժիմը
- 17:54 20 Սեպտեմբեր 2024 Ռուսաստանին դուր չի եկել, որ ամերիկյան և բրիտանական հետախուզության ղեկավարներն այցելել են Բաքու Ռուսաստանին դուր չի եկել, որ ամերիկյան և բրիտանական հետախուզության ղեկավարներն այցելել են Բաքու
- 17:43 20 Սեպտեմբեր 2024 Ուկրաինայում պաշտոնյաներին և զինվորականներին արգելվել է օգտվել Telegram-ից Ուկրաինայում պաշտոնյաներին և զինվորականներին արգելվել է օգտվել Telegram-ից
Տնտեսություն
- 15:43 20 Սեպտեմբեր 2024 Ամենամեծ խնդիրը հոսանքի հաճախակի անջատումն ու համակարգի մաշվածությունն է. ՀԾԿՀ նախագահ Ամենամեծ խնդիրը հոսանքի հաճախակի անջատումն ու համակարգի մաշվածությունն է. ՀԾԿՀ նախագահ
- 14:28 20 Սեպտեմբեր 2024 Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 20-ին
- 13:34 20 Սեպտեմբեր 2024 Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք Քանաքեռ-Զեյթունի թաղապետը Դրոյի փողոցում շենք է կառուցում․ Հետք