16:13:54 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Առաջիկա ժամերին Ֆրանսիան արցախցիներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար սարքավորումներ կուղարկի Երևան․ Ֆրանսիայի ԱԳ նախարար

    19:59 26 Սեպտեմբեր 2023

    Ֆրանսիայի՝ Եվրոպայի հարցերով և արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոննան X սոցկայքի իր միկրոբլոգում գրառում է արել՝ հայտնելով, որ առաջիկա ժամերին Ֆրանսիան վիրավոր արցախցիներին շտապ բուժօգնություն ցուցաբերելու համար սարքավորումներ կուղարկի Երևան։

    Հիշեցնենք, որ ավելի վաղ Կոլոննան հայտնել էր, որ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել երեկ երեկոյան Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում վառելիքի պահեստում տեղի ունեցած հզոր պայթյունից տուժածներին օգնելու համար։

    «Իմ բոլոր մտքերը վառելիքի պահեստի պայթյունից տուժածների հետ են։ Ֆրանսիան պատրաստ է շտապ միջոցներ ուղարկել: Ադրբեջանը պետք է թույլատրի մարդասիրական օգնության անհապաղ մուտքը», - գրել էր նա:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս