- «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. hetq.am
- Սուգը հավերժ է, եթե կան Նիկոլն ու իր խունտան
- Սրանք անգամ սուգ չեն կարողանում հայտարարել․ Գեղամ Մանուկյան
- «Արժեքները լղոզելը կոտրում է մարդկանց նույնիսկ, եթե լղոզողը ձեր կյանքի հերոսն է»․ Մհեր Մկրտչյան
- Սյունիքում անչափահաս տղան, Toyota 4Runner-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, նա և 4 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com
- «Սուրմալու»-ի պայթյունից հետո օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է
- «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 2 քաղաքացի
- Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել
- «Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար
- Նորվեգիան այլեւս չի կարող մեծացնել գազի մատակարարումները Գերմանիային
Ֆրանկոֆոնիայի 2018 թ․ գագաթաժողովը տեղի կունենա Երևանում․դա մեր՝ ամենքիս հաղթանակն է
12:32 28 Նոյեմբեր 2016Ֆրանկոֆոնիայի 2018 թ․ գագաթաժողովը տեղի կունենա Երևանում․դա մեր՝ ամենքիս հաղթանակն է
ՀՀ արտաքին քաղաքականության գլխավոր առանձնահատկություններից մեկն այն է, որ ՀՀ-ն սուր անկյուններ փնտրելու փոխարեն միշտ ընտրել է համագործակցության ճանապարհը, վարել է բազմավեկտոր քաղաքականություն՝ աշխատելով պահպանել բարիդրացիական հարաբերություններ բոլոր այն երկրների հետ, որոնց հետ դա հնարավոր է անել։
Միջազգային հարաբերություններ մակերեսորեն ուսումնասիրած մարդը նույնիսկ գիտի, որ ոչ պրոֆեսիոնալիզմի ցայտուն դրսևորում է միջազգային հարաբերություններում երկրներին ըստ կարևորության դասակարգելը։ Այստեղ կարևոր և անկարևոր երկրներ չկան։ Այսօրվա անկարևոր երկիրը վաղը կարող է քեզ համար դառնալ ամենից կարևորն ու բախտորոշիչը, հատկապես, եթե նայենք Հայաստանի նման երկրի տեսանկյունից, որը բազմաթիվ խնդիրներ ունի հարևանների հետ և շատ դեպքերում միջազգային հանրության աջակցության կարիքն ունի՝ իր հետաքրքրությունների առաջմղումն ապահովելու նպատակով։
Այն, որ արտգործնախարար Նալբանդյանի օրոք ամբողջովին նոր որակի բարձրացան հայ-ֆրանսիական հարաբերությունները, դա գաղտնիք չէ ոչ ոքի համար, բայց որ արտգործնախարարը ՀՀ արտաքին քաղաքականության համար նոր վեկտոր կձևավորեր, դա արդեն անակնկալ դարձավ շատերի համար, այնքան անակնկալ, որ որոշ մարդիկ դեռևս չեն կարողանում մարսել արտաքին քաղաքականության այդ ուղղությամբ գրանցած փայլուն հաջողությունները։ Խոսքս Ֆրանկոֆոնիայի ուղղության մասին է, որին Հայաստանը միացավ հենց Նալբանդյանի օրոք և վարեց գերակտիվ քաղաքկանություն։
Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության շարժիչ ուժն ու ֆլագմանը հանդիսանում է Ֆրանսիան, որի հետ Հայաստանի հարաբերությունները կարևոր ասելով, կստացվի, որ ոչինչ չենք ասում։ 84 երկրներ միավորող այս կազմակերպության անդամների մեծ մասը Աֆրիկյան մայրցամաքից են, իսկ Աֆրիկայի նշանակությունը մերօրյա աշխարհում ամենևին էլ չարժե թերագնահատել, որն անում են մեր շատ ու շատ ֆեյսբուքյան <<դիվանագետներ>>։ Միայն նայելով այն բազմամիլիարդանոց ներդրումներին, որը կատարում է ապագայի դարպասները ճեղքող Չինաստանն Աֆրիկայում՝ պարզ է դառնում, թե ինչքան կարևոր կարող է լինել Աֆրիկան։
Բազմաթիվ միջազգային կազմակերպություններում լինում են քվեարկություններ, մի շարք երկրներում Ադրբեջանն ու Թուրքիան փորձում են հակահայկական քայլեր իրականացնել, իսկ 84 երկիր միավորող Ֆրանկոֆոնիայի կազմակերպությունում Հայաստանի ակտիվ ներգրավվածությունը շատ դեպքերում պատնեշում է մեր թշնամիների հակահայկական գործունեությունը։ Բացի այդ՝ այդ 84 պետությունների մի զգալի մասը իսլամադավան երկրներ են, որոնք նաև Իսլամական համերաշխության կազմակերպության անդամ են հանդիսանում, որը հաճախ է հակահայկական բանաձևեր ընդունում։ Նման երկրների ուղղությամբ աշխատանքը, մեղմ ասած, անհրաժեշտ է։
Ինչպես գիտենք, այս օրերին ՀՀ արտգործնախարարը գտնվում է Մադագասկարում և մասնակցում է ՖՄԿ-ի աշխատանքներին։ Այցի ընթացքում Նալբանդյանն ունեցել է շուրջ երեք տասնյակ հանդիպումներ Կանադայի վարչապետի, ՖՄԿ գլխավոր քարտուղարի, տարբեր պետությունների՝ Ֆրանկոֆոնիայի ուղղությունը համակարգող նախարարների հետ։
Համաձայնե՛ք, փայլուն հարթակ՝ բազմաթիվ պետությունների հետ ՀՀ հարաբերությունները վերաիմաստավորելու առումով։
Հանդիպումներից բացի՝ Անտանանարիվուում ընթացող Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVI-րդ գագաթաժողովում Հայաստանի համար ևս մի քանի ուշագրավ իրադարձություններ տեղի ունեցան։ Գագաթաժողովում ընդունվեց նաև Ճգնաժամային իրավիճակների հանգուցալուծման և խաղաղության ամրապնդման վերաբերյալ եզրափակիչ բանաձևը, որտեղ Հայաստանի առաջարկությամբ ամրագրվեց Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության անդամ պետությունների լիակատար աջակցությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կողմից գործադրվող ջանքերին։
Իսկ մյուս և ամենակարևոր հաջողությունը այն էր, որ միաձայն որոշում ընդունվեց 2018թ. Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության XVII-րդ գագաթաժողովն անցկացնել Հայաստանում, որը, բացառիկ երևույթ և հսկայական նվաճում է Հայաստանի նման փոքր և սահմանափակ կարողություններ ունեցող երկրի համար, քանզի ՀՀ պատմության մեջ դեռևս այդպիսի մեծածավալ գագաթաժողով ու այդ քանակությամբ երկրի առաջնորդներ Երևանը չի ընդունել։
Հուսով եմ՝ կարիք չկա երկար-բարակ բացատրել, թե ինչ ահռելի աշխատանք է այս որոշման հիմքում դրված կամ ինչքան ընդունելի է ՀՀ վարած արտաքին քաղաքական կուրսը Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպությունում, որ 84 երկիր կոնսենսուսով ընդունում են գագաթաժողովը Հայաստանում անցկացանելու որոշումը։
Նաև նշեմ, որ Ֆրանկոֆոնիայի շրջանակներում սա բարձր մակարդակի երկրորդ մեծ հանդիպման անցկացումը կլինի Երևանում, առաջինը դա ՖՄԿ-ի նախարարական նիստի անցակցումն էր։ Ակնհայտ է, ֆրանկոֆոն երկրներում և առհասարակ կազմակերպությունում Հայաստանին ընդունում են, նրա հետ հաշվի են նստում, նրա դիրքորոշումը հարգում են։
Այս հաջողությունները նաև պատասխան են բոլոր այն զազրախոսներին, ովքեր զօրուգիշեր արտգործնախարարի քննադատությամբ են զբաղված, իսկ Աֆրիկա այցը ևս բացառություն չհամարեցին։ Շախմատային լեզվով ասած, նախարարի աֆրիկյան տուրնեն նրանց բոլորին գցել է ցուգցվանգի մեջ, և նրանք չգիտեն ինչպես մեկնաբանել այդ ամենը, որպեսզի դա ավելի անելանելի չդարձնի նրանց ֆեյսբուքյան դրությունը․ սա կարծես մատի է նման։
Լրահոս
- «Սուրմալու»-ի վարձակալները․ ովքեր են հրագործական ապրանքների պահեստ ունեցել. hetq.am 23:56 16 Օգոստոս 2022
- Սուգը հավերժ է, եթե կան Նիկոլն ու իր խունտան 23:30 16 Օգոստոս 2022
- Սրանք անգամ սուգ չեն կարողանում հայտարարել․ Գեղամ Մանուկյան 23:11 16 Օգոստոս 2022
- «Արժեքները լղոզելը կոտրում է մարդկանց նույնիսկ, եթե լղոզողը ձեր կյանքի հերոսն է»․ Մհեր Մկրտչյան 22:59 16 Օգոստոս 2022
- Սյունիքում անչափահաս տղան, Toyota 4Runner-ով մի քանի պտույտ գլորվելով, հայտնվել է դաշտում, նա և 4 անչափահաս տղաներ տեղափոխվել են հիվանդանոց. shamshyan.com 22:46 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ի պայթյունից հետո օդում փոշու, ծծմբի և ազոտի երկօքսիդների պարունակությունը նորմայից բարձր է 22:30 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ի տարածքում անհետ կորած է համարվում 2 քաղաքացի 22:19 16 Օգոստոս 2022
- Օգոստոսի 17-18-ը Արցախում սուգ է հայտարարվել 22:07 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ի պայթյունից հետո որոնվող ՌԴ քաղաքացին հայտնաբերվել է, նա ողջ է. ԱԻ նախարար 21:55 16 Օգոստոս 2022
- Նորվեգիան այլեւս չի կարող մեծացնել գազի մատակարարումները Գերմանիային 21:43 16 Օգոստոս 2022
- ՌԴ ԱԽ-ն հայտարարել է Կիեւից համաշխարհային միջուկային անվտանգությանը սպառնացող վտանգի մասին 21:32 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ում եղել է մոտ 4 տոննա հրավտանգ նյութ․ անհետ կորածներից մեկը ողջ է, չի եղել «Սուրմալու»-ում․ ԱԻ նախարար 21:20 16 Օգոստոս 2022
- «Սուրմալու»-ում տեղի ունեցած պայթյունի առթիվ նախաձեռնված վարույթով քննությունը շարունակվում է. Երևանի դատախազը հանձնարարություններ է տվել 21:09 16 Օգոստոս 2022
- «Սուրմալուի» պայթյունի պատճառով փոխհատուցում կստանան ԿԱՍԿՈ պայմանագիր ունեցող վարորդները. Sputnik Արմենիա 20:57 16 Օգոստոս 2022
- Օգոստոսի 20-ին Գյումրիում կայանալիք «Գարեջրի օր» փառատոնը հետաձգվում է. քաղաքապետ 20:45 16 Օգոստոս 2022
- Հայաատանում ընդդիմություն չկա 20:33 16 Օգոստոս 2022
- Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել 20:32 16 Օգոստոս 2022
- Հայտնի չէ՝ ռումբերի մասին ահազանգերը որ երկրից են արվում, եւ ահազանգողներն օտարերկրացիներ են, թե՝ ոչ․ ԱԻՆ խոսնակ 20:20 16 Օգոստոս 2022
- Այցելել եմ պայթյունի հետևանքով տուժածներին, իրենցից լսել դեպքի ցավալի մանրամասները. Անահիտ Ավանեսյան 20:08 16 Օգոստոս 2022
- Անհետ կորած քաղաքացիներին հայտնաբերելուց հետո որոնողական աշխատանքները կշարունակվեն․ ԱԻՆ խոսնակ 19:57 16 Օգոստոս 2022
Փոխկապակցված նորություններ
-
21:57 14 Օգոստոս 2022 Պարբերաբար հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով. Լեւոն Սարդարյան Պարբերաբար հայտարարվում է լռության րոպե՝ փլատակների տակ մնացած ողջ մարդկանց ձայնը լսելու նպատակով. Լեւոն Սարդարյան
-
14:30 14 Օգոստոս 2022 Վաղը էս ամեն ինչի համար բոլորիս վրա սերունդների անեծքն ա լինելու վաղը էս ամեն ինչի համար բոլորիս վրա սերունդների անեծքն ա լինելու:
-
10:08 14 Օգոստոս 2022 2018-ի ապրիլ-մայիսին Նիկոլի դեմ որպես քաղաքական ուժ պայքարել է բացառապես Հանրապետականը 2018-ի ապրիլ-մայիսին Նիկոլի դեմ որպես քաղաքական ուժ պայքարել է բացառապես Հանրապետականը
Միջազգային լուրեր
-
20:32 16 Օգոստոս 2022 Դոնեցկում ռազմական գործողությունների մասնակից ադրբեջանցի է սպանվել Թահմազովի փոխանցմամբ՝ ադրբեջանական կոնգրեսը ներկայումս զբաղվում է սպանվածի դիակը Ադրբեջան տեղափոխելու հարցով։
-
17:39 16 Օգոստոս 2022 Ուկրաինական նավահանգիստներից Ստամբուլ է ուղևորվել հացահատիկով բեռնված ևս 5 նավ. Թուրքիայի ՊՆ Ուկրաինական նավահանգիստներից Ստամբուլ է ուղևորվել հացահատիկով բեռնված ևս 5 նավ. Թուրքիայի ՊՆ
-
18:28 16 Օգոստոս 2022 Թուրքիան Ռուսաստանի հետ C-400-ների մատակարարման նոր պայմանագիր է կնքել Թուրքիան Ռուսաստանի հետ C-400-ների մատակարարման նոր պայմանագիր է կնքել
Տնտեսություն
-
17:30 15 Օգոստոս 2022 Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել Դոլարի փոխարժեքն աճել է, ռուբլին՝ նվազել
-
12:43 15 Օգոստոս 2022 Բանկերում դոլարը վաճառվում է 407 դրամով, ռուբլին`6.80 դրամով Բանկերում դոլարը վաճառվում է 407 դրամով, ռուբլին`6.80 դրամով
-
21:55 13 Օգոստոս 2022 Գյուլլբենկյան փողոցի թիվ 43 շենքի 13-րդ մուտքի գազամատակարարումը դադարեցվել է Էլեկտրամատակարարման վերականգնումից հետո կվերականգնվի նաև գազասպառողների գազամատակարարումը։