05:54:15 26°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գոհար Ավետիսյանը տատիկի մասնակցությամբ հուզիչ տեսանյութ է հրապարակել

    16:41 21 Մայիս 2024

    Հայտնի դիմահարդար Գոհար Ավետիսյանը տատիկի մասնակցությամբ հուզիչ տեսանյութ է հրապարակել, որին կից գրել է.

    «Հոկտեմբերի 28-ին կդառնաս 90 տարեկան։ Ու արդեն մի քանի տարի է՝ շատ հիվանդ ես, բայց դիմանում ես....

    Մանկուց ես զգում էի քո սերն ու աջակցությունը։ Դու միշտ ասում էիր, որ ես մոլորակի ամենագեղեցիկ աղջիկն եմ՝ չնայած իմ ավելորդ քաշին։ Ի վերջո, դու միշտ ասել ես, որ դա նշանակություն չունի, քանի որ գլխավորը մարդու բարի սիրտն է։

    Տատի՛կս, ի՛մ Շուրոչկա, ես քեզ շատ եմ սիրում, ամբողջ սրտով խնդրում եմ՝ ապրես որքան հնարավոր է երկար»։

    facebook sharing button

    messenger sharing button

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս