10:48:29 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հացադուլ հայտարարած դատապարտյալներից մեկի առողջական վիճակը վատացել է

    20:12 30 Նոյեմբեր 2023

    «Սևան» ՔԿՀ-ում հացադուլ հայտարարած ցմահ դատապարտյալներից մեկը երեկ գիշերը վատացել է, MediaHub.am-ին հայտնել են իր աղբյուրները։

     «Գիշերը «սկոռի» եկավ, դատապարտյալին ասացին՝ գրավոր դիմում գրի, որ հացադուլից դուրս ես գալիս, որ հիվանդանոց տանենք։
     Ինքը հացադուլը չդադարեցրեց, բայց ասաց, որ ուզում է հիվանդանոց տեղափոխվել։ Էդ պատասխանից հետո հիվանդանոց չտարան։ Էդ մարդն էլ քաղցկեղ ունի, գլխացավից մեռնում էր»,- ասել է լրատվամիջոցի զրուցակիցը։

    Նա տեղեկացրել է նաև, որ հացադուլ հայտարարած յոթ դատապարտյալներից մեկն էլ սկսել է արյուն թքել, վիճակն օր օրի վատանում է։

    Ավելի մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս