22:13:23 11°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գալուստ Սահակյանը՝ «Եկել ես ստեղ, որ ինչ անես»–ի մասին

    07:40 14 Փետրվար 2013

    Քաղաքական բուռն զարգացումների շրջանում՝ քարոզարշավի ընթացքի մասին տեսակետները տարբեր են, երբեմն՝ խիստ ծայրահեղական։ Շատերը կարծում են, որ քարոզարշավն ընթանում է պասիվ մթնոլորտում։ Այս և այլ հարցերի շուրջ  Slaq.am–ը խոսեց ՀՀԿ փոխնախագահ Գալուստ Սահակյանի հետ։

    –Պարոն Սահակյան, շատերը կարծում են, որ այս ընտրություններն անմրցունակ են, ու դա է պատճառը, որ քարոզարշավն էլ ընթանում է պասիվ մթնոլորտում։ Ձեր գնահատականը, խնդրեմ, քարոզարշավի ընթացքի մասին։

    -Նոր մոդելների ձևավորումը դեռևս նոր մոտեցում ունի հասարակության մեջ։ Ոչ թե պասիվ է ընթանում, այլ՝ տարիներ շարունակ փորձեցինք հասնել նրան, ինչին հասանք այսօր։ Ընթանում է  կոռեկտ, ակտիվ քարոզարշավ։ Ես կարծում եմ, որ  եթե այս տեմպերով շարունակվի Հայաստանում ընտրությունները շատ հանգիստ կանցնի, որն էլ ամենակարևորն է։ Իրենք էլ պատրաստ չէին նման արդյունավետ քարոզարշավի ընթացքին։ Կարծում եմ ժամանակի ընթացքում իրենք էլ կպատրաստվեն։ Մեր քաղաքական կեղծ մշակույթի մեջ անընդհատ այն տեսակետն է, որ երբ հայհոյում են, երբ վատաբանում են, համարվում են ընդդիմադիր կողմեր, և դա համարում են ավելի ակտիվ։ Ես կարծում եմ, որ  ակտիվությունը մարդու հոգեկան աշխարհում պիտի լինի և ոչ թե առօրյայում՝ մեկը մյուսին հարվածելու ճանապարհով։

    –Պարոն Սահակյան, ՀՀ նախագահ, ՀՀ նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի մի քանի արտահայտություններ, մասնավորապես «Եկել ես ստեղ, մեր տոնը փչացնում ես, որ ինչ անես, տենց եք անում, որ խիյարը թարս է բուսնում» և այլն, դարձել են քննադատման պատճառ։

    –Փոխանակ միկրոսկոպով կամ խոշորացույցով ընդհանուր մթնոլորտից փորձեն հանել նման արտահայտությունները և դրանով փորձեն թիրախային դարձնեն ամբողջ ընտրական պրոցեսները դա սխալ է։ Մարդիկ տեսնում են, որ շատ խաղաղ ընթացք  ունի, փորձում են  աղավաղել, բորբոքել, անտեղի բարձրաձայնել, նոր մոտեցումներ  ձևավորել։ Յուրքանչյուր թիմ իր շահախնդրության ձեռքը կրակն է  ընկել և փորձում է հասարակությանն իր միտումներով առաջ տանել, որին կողմնակից չենք մենք։

    –ՀՀ նախագահի թեկնածու Պարույր Հայրիկյանի վրա կրակոցից հետո, շատերն էին շրջանառում տարբեր վարկածներ, բայց Վարդան Սեդրակյանի անունը կարծես թե չէր շրջանառվում։ Հիմա կարծես թե ամեն բան նախագահի թեկնածու Վարդան Սեդրակյանի դեմ է, ինչ եք կարծում, Պարույր Հայրիկյանն ու Վարդան Սեդրակյնաը կիսելու բա՞ն ունեն։

    –Չեմ կարող գնահատականներ տալ, որովհետև շոու ստեղծելու ժամանակաշրջան ենք ապրում։ Կարծում եմ՝ ընտրություններից հետո հանգիստ պայմաններում ամեն ինչ իր տեղը կըկնի։ Մենք չենք սիրում քաղաքական շոուների մասնակցել, ով ինչ ասեց, ում ինչ ասեց, դա պարզապես շատ տգեղ է և հասարակության համար բավական վատ ազդեցություն ունի։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս