11:02:41 14°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գազամատակարարման պլանային դադարեցումներ՝ Աբովյանում, Տավուշի, Լոռու մարզի մի շարք բնակավայրերում

    16:45 29 Մայիս 2024

    Պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով՝ մայիսի 30-ին ժամը 10:00-ից մինչև ժամը 18:00-ն, կդադարեցվի Կոտայքի մարզի Աբովյան քաղաքի Էլար թաղամասի գազասպառողների,

     

    ժամը 10:00-ից մինչև ժամը 15:00-ն` Տավուշի մարզի Կայան և Ակնաղբյուր բնակավայրերի գազասպառողների գազամատակարարումը։

     

    Պլանային աշխատանքներ (Թումանյանի ԳԲԿ-ի կապիտալ նորոգում) աշխատանքներ իրականացնելու նպատակով` մայիսի 30-ին ժամը 09։00-ից մինչև մայիսի 31-ը ժամը 21։00-ն, կդադարեցվի Լոռու մարզի Թումանյան քաղաքի, Այգեհատ (Դանուշավան), Օձուն, Ամոջ, Կարմիր Աղեկ, Լորուտ, Մարց, Արևածագ, Արդվի, Հագվի, Դսեղ, Մղարթ, Ծաթեր, Քարինջ, Չկալով, Դեբեդ, Ձորագետավան բնակավայրերի գազասպառողների, «Թուֆենկյան» ՍՊԸ-ի հյուրանոցային համալիրի, «ԱՄԱՐԹ Կենտրոն» ՍՊԸ-ի, «Սարգիս», «Ձաղիձոր» ՍՊԸ-ների ԱԳԼՃԿ-ների և հարակից այլ տարբեր նշանակության հանրային կազմակերպությունների գազամատակարարումը։

     

    Ընկերությունը հայցում է գազասպառողների ներողամտությունը և խնդրում պահպանել անվտանգության պահանջները:  

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս