02:38:40 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գազատարների փոքր ծավալի շինմոնտաժային աշխատանքները բնակչության համար կիրականացվեն անվճար

    12:07 12 Փետրվար 2020

    Նպատակ ունենալով բարելավել նոր գազասպառման համակարգը գազամատակարարման ցանցին միացման գործընթացը՝ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն այսօր ընդունեց որոշում, որով սահմանվել է, որ բնակչության դեպքում մինչև 5 մետր գազատարների շինմոնտաժային աշխատանքները կիրականացվեն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ի միջոցներով: Այս մասին տեղեկացնում է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը:

     

    Մնացած դեպքերում սպառողների կողմից միացման համար անհրաժեշտ աշխատանքների համար վճարված գումարը յուրաքանչյուր ամիս կնվազեցվի բաժանորդին մատակարարված բնական գազի արժեքից՝ տվյալ ամսում սպառված բնական գազի արժեքի 5%-ի չափով։

    Նախկին կարգավորումների համաձայն գազատարների շինմոնտաժային աշխատանքների իրականացման համար վճարում էր դիմողը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս