18:45:49 20°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գազպրոմը հայտարարել է «Հյուսիսային հոսք-3» գազատարի կառուցման պատրաստակամության մասին

    16:46 24 Ապրիլ 2018

    Ռուսական «Գազպրոմ» ընկերությունը չի բացառում «Հյուսիսային հոսք-3» գազատարի կառուցումը: РИА Новости-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ընկերության կառավարման խորհրդի փոխնախագահ Ալեքսանդր Մեդվեդևը:

    Ընկերությունից մեկ անգամ չէ, որ հայտնել են, որ պատրաստ են Եվրոպային այնքան գազ մատակարարել, որքան անհրաժեշտ կլինի:

    «Մենք համալրվող պահուստներ ունենք, մենք տրանսպորտ ունենք, մենք նոր տրանսպորտային երթուղիներ ենք մշակում: Եթե Եվրոպան հայտարարի իր պահանջարկի մասին, պատրաստ լինի համապատասխան պայմանագրեր ստորագրել, ապա ես չեմ բացառում, որ նոր գազատրանսպորտային պայմանագրեր անհրաժեշտ կլինեն, օրինակ՝ «Հյուսիսային հոսք-3»-ը», - ասել է Մեդվեդևը:

    Ավելի վաղ հաղորդվում էր, որ «Գազպրոմն» ուշադիր հետևում է հոլանդական Գրոնինգենում արդյունահանման ծավալների կրճատման շուրջ ստեղծված իրավիճակին՝ ԵՄ-ում ծավալերի ընդհանուր կրճատման ֆոնին:

     
     

    Գրոնինգենը Եվրոպայում գազի խոշորագույն հանքավայրն է:

     

     



    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս