- Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին
- Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից
- Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո կարագանա Թուրքիա–ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Օմեր Չելիք
- Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է
- Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. վերաքննիչը բեկանել է տնային կալանքի վերաբերյալ որոշումը
- Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը
- Պուտինն ու Թրամփն իրենք կսահմանեն իրենց հանդիպման ժամկետները․ Պեսկով
- Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով
- Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակությունը չի նպաստում բանակցային գործընթացին․ Ռուբիո
- Ավտոբուսի վարորդի կողմից վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է
Հայտնվել են «ընդդիմադիրներ», որոնք զառանցում են, թե Սարգսյանը իշխանությունը գցեց Փաշինյանի գրպանը
11:10 30 Նոյեմբեր 2023ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրում է․ «Մարազմ է, երբ Սերժ եւ ՀՀԿ մերժողներն այսօր մեզ մեղադրում են Նիկոլին բերելու մեջ։
Վերջին ամսվա ընթացքում ակտիվացել է «Նիկոլը Սերժի նախագիծն է» ուղղորդված զառանցանքը։ Այս անհեթեթ թեզի տարածողների ճնշող մեծամասնությունը 2018-ի ապրիլին դուրս էր եկել փողոց ու «Սերժ էր մերժում»։ Սրանք ուրախությունից ցնծում էին 2018-ի ապրիլի 23-ին՝ Սերժ Սարգսյանի հրաժարականի լուրն իմանալուն պես եւ քեֆ-տոնակատարության մեջ էին, երբ Երեւանի փողոցները ողողված էին «Աշոտյան -42,5» եւ «Շարմազանով-42» վերտառությամբ սեւ ժապավեններով։
Ի վերջո մենք որեւէ մեկին չէինք ուղարկել հրապարակներ մեզ մերժելու ու անիծելու։ Սա չի նշանակում, որ 2018-ի իշխանափոխության մեջ ՀՀԿ -ն որեւէ մեղք չունի։ 2021-ի ՀՀԿ համագումարում ելույթի ընթացքում ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը խոսել է սխալների, բացթողումների ու մեղքի իր եւ մեր բաժնի մասին։ Բայց առնվազն բարոյական չէ կապիտուլյանտին համարել մեր նախագիծը։ Ինչպես ժամանակին իրավացիորեն նշել է Սերժ Սարգսյանը. «Ես նման նախագիծ չէի ցանկանա նույնիսկ իմ թշնամուն, ուր է, թե ես ինձ համար այդպիսի անհեթեթություն խզբզեի»։
Իսկ հիմա ամեն ինչ հերթով …
2018-ի ապրիլի 9-ին ավարտվեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնավարման ժամկետը։ 2018-ի ապրիլի 9-17-ը ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ պետական պաշտոն չէր զբաղեցնում։ 2018-ի ապրիլի 17-ին ԱԺ-ն պետք է ընտրեր վարչապետ։ 2018-ի ապրիլի 12-ին ՀՀ վարչապետի պաշտոնակատար,ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը «Շանթ» հեռուստաընկերության եթերում ազդարարեց Սերժ Սարգսյանին վարչապետի պաշտոնում առաջադրելու իր մտադրության մասին։ 2018-ի ապրիլի 13-ին ՀՀԿ ԳՄ-ն միաձայն հաստատեց Կարապետյանի առաջարկն ու որոշեց հարցը քննարկել ՀՀԿ Խորրհրդի նիստում։
Հաջորդ օրը, ապրիլի 14-ին ՀՀԿ նախագահի 1-ին տեղակալ Կարեն Կարապետյանը առաջարկեց ՀՀԿ խորհրդին ապրիլի 17-ի ԱԺ նիստում ՀՀ վարչապետի պաշտոնում առաջադրել ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ապրիլի 14-ին ՀՀԿ խորհուրդը միաձայն որոշեց հաստատել այդ առաջարկը։ Դրանից հետո ՀՀԿ-ն եւ ՀՅԴ-ն առաջադրեցին ՀՀ վարչապետի պաշտոնում Սերժ Սարգսյանին։ Ապրիլի 17-ին ՀՀ ԱԺ-ն ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանին ընտրեց ՀՀ վարչապետ:
Զուգահեռաբար փողոցում տեղի էին ունենում հակաիշխանական բողոքի գործողություններ։
Ապրիլի 21-ից սկսած բողոքի ակցիաները նոր թափ ստացան ու դարձան խիստ բազմամարդ։ Թե Արեւմուտքի եւ թե ՌԴ պաշտոնյաները հրապարակավ Փաշինյանի գլխավորած բողոքի գործողություններն անվանում էին «ժողովրդավար» ու «Հայաստանի քաղաքացիների օրինական բողոքի գործողություններ»։ Իմ կարծիքով երեւում էր աշխարհաքաղաքական կենտրոնների օժանդակող «ձեռքը»։
Ապրիլի 22-ին տեղի ունեցավ Սերժ Սարգսյան-Նիկոլ Փաշինյան հրապարակային հանդիպումը, որն ավարտվեց անարդյունք։ Տեսանելի էր «հեղափոխության առաջնորդի» ամեն գնով իշխանության գալու ու «կարմիր գծեր» հատելու մոլուցքը։ Նույն օրը՝ ապրիլի 22-ին, Փաշինյանն ու «Ելք»-ի մի քանի պատգամավորներ ձերբակալվեցին։ Հաջորդ առավոտյան՝ ապրիլի 23-ին Երեւանի փողոցները հեղեղված էին բողոքավոր հազարավոր քաղաքացիներով, որոնք պահանջում էին Սերժ Սարգսյանի հրաժարականը։ Հրաժարականի պահանջին միացան նաեւ ՀՀ Զինված ուժերի խաղաղապահ զորախմբի զինվորները։ Գունավոր հեղափոխության սցենարը գործի էր դրված։ Իրավիճակը լարվում էր։
Ապրիլի 23-ի կեսօրից հետո բողոքի գործողությունները ողջունեցին ու «շարժմանը» միացան խորհրդարանական մյուս երկու խմբակցությունները։
Հաջորդ օրը՝ ապրիլի 24 էր։ Լավ ճանաչելով Սերժ Սարգսյանին՝ կարող եմ ասել, որ նա չէր կարող թույլ տալ ողջ հայության համար այս համազգային ոգեկոչման օրը քաղաքացիական բախումներ։
Որպես իրադարձությունների անմիջական մասնակից կարող եմ պնդել, որ վարչապետ Սարգսյանի պաշտոնավարման դեմ բողոքի գործողություններն ու արյունալի բախման հնարավորությունն ապրիլի 23-ին հասել էին գագաթնակետին։ 2018-ի ապրիլ-մայիսի իրադարձությունների մասին Սերժ Սարգսյանը խոսել է հրապարակային ու նշել,որ ապրիլի 23-ին զրույց է ունեցել 1-ին փոխվարչապետ Կարեն Կարապետյանի հետ։
Այդ հարցազրուցից ակնհայտ է դառնում,որ Սերժ Սարգսյանը պատրաստ էր հրաժարական ներկայացնել Կարապետյանի վարչապետի պաշտոնում առաջադրվելու պարագարում։ Այդ պայմաններում էլ ապրիլի 23-ին վարչապետ Սերժ Սարգսյանը ներկայացնում է հրաժարականի դիմում։ Հրաժարականի լուրն իմանալուն պես այսօրվա «ընդդիմադիրների» մեծամասնությունը «չաղ ու բախտավոր» էր, իսկ մի մասն էլ հրապարակներում մասնակցում էր «շամպայն» փարթիին։
Ձերբակալված պատգամավորներին ապրիլի 23-ին հանդիպում է Կարապետյանը։ Նույն օրը Փաշինյանն ու «Ելք»պատգամավորներն ազատ են արձակվում։ Ապրիլի 24-ի երեկոյան ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները հանդիպում են Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ։
ՀՀԿ նախագահը մեզ տեղեկացնում է,որ ստեղծված իրավիճակում առաջարկում է ՀՀԿ-ն վարչապետի պաշտոնում առաջադրի վարչապետի պաշտոնակատար Կարեն Կարապետյանին։ Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ ներկայացուցիչները պաշտպանում են Սերժ Սարգսյանի այդ առաջարկը։
ՀՀԿ նախագահն այդ հանդիպման ընթացքում իր պատրաստակամությունը հայտնեց նաեւ ՀՀԿ նախագահի պաշտոնը թողնելու մասին՝ հօգուտ Կարապետյանի, իսկ օրեր անց նույն առաջարկն արեց նաեւ հրապարարակային։ Ապրիլի 24-ին ՀՀԿ ԳՄ-ն լիազորում է Կարեն Կարապետյանին իշխանությունների անունից բանակցել Փաշինյանի հետ ներքաղաքական ճգնաժամը հաղթահարելու համար։ Բայց բանակցություններ տեղի չեն ունենում Փաշինյանի նախապայմաններ առաջ քաշելու պատճառով։
Հաջորդ օրը տեղի է ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումը Կարեն Կարապետյանի հետ։ Իմ տպավորությամբ այդ պահին ՀՀԿ թիմը պատրաստ էր Կարապետյանին ընտրել վարչապետ։ Բայց բողոքի գործողությունները չէին դադարում ու նոր թափ էին ստանում։
Փաշինյանը հայտարարում է՝ «կամ ես կլինեմ վարչապետ,կամ ՀՀ-ն վարչապետ չի ունենա»։
Ապրիլի 27-28-ին տեղի են ունենում ՀՀԿ խմբակցության հանդիպումները Սերժ Սարգսյանի եւ Կարեն Կարապետյանի հետ,որտեղ պարոն Կարապետյանը հայտարարում է վարչապետի պաշտոնում իր չառաջադրվելու որոշման մասին։
Իմ տպավորությամբ Կարապետյանի չառաջադրվելը պայմանավորված էր քաղաքացիական բախումներից խուսափելու պատճառով։ Դրանից հետո «Ելք» խմբակցությունը որոշեց մայիսի 1-ին ԱԺ նիստում վարչապետ առաջադրել Նիկոլ Փաշինյանին։
Ապրիլի 30-ին կեսօրից հետո ուղիղ եթերում տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը վարչապետի թեկնածու Փաշինյանի հետ,որտեղ մեր թիմն ի ցույց դրեց Փաշինյանի դիլետանտիզմն ու «բոբիկ» լինելը։ Ապրիլի 30-ի երեկոյան տեղի ունեցավ ՀՀԿ խմբակցության հանդիպումը Սերժ Սարգսյանի հետ։ ՀՀԿ նախագահի առաջարկով որոշվեց միաձայն դեմ քվեարկել Փաշինյանի վարչապետությանը։
Մայիսի 1-ին Փաշինյանին վարչապետ չընտրելը հնարավորություն կտար ժամանակ շահել ու մայիսի 8-ի քվեարկության ժամանակ քվեարկել հնարավոր այլընտրանքային թեկնածուի օգտին։ Մայիսի 1-ին ՀՀԿ խմբակցությունն ու Աղվան Վարդանյանը մերժեցին ընտրել Փաշինյանին վարչապետ։ Հայաստանը ողողվեց «3 միլիոնն ընդդեմ 55 դավաճան պատգամավորների» պաստառներով։ Նույն օրը սկսվեց քարոզչական տեռորը ՀՀԿ պատգամավորների ու Աղվան Վարդանյանի նկատմամբ։
Սկսվեց սեւ ժապավենների ու ՀՀԿ պատգամավորների «թաղումների» անասնական շքերթ։ Չնայած այդ ճնշմանը,Հանրապետականը մայիսի 1-ին դեմ քվեարկեց Նիկոլին։ Այդ քվեարկությամբ ՀՀԿ-ն հնարավորություն տվեց մայիսի 8-ին վարչապետի նոր թեկնածու առաջադրելու համար։ Շրջանառվում էին տարբեր անուններ … Բայց որեէ նոր թեկնածու չառաջադրվեց։ Մայիսի 1-ից հետո Աժ պատգամավորների 1/3-ի ստորագրությամբ Փաշինյանը երկրորդ անգամ առաջադրվեց վարչապետի պաշտոնում։ Փաշինյանին առաջադրող պատգամավորները ներկայացնում էին բացի Հանրապետականից ու Աղվան Վարդանյանից մնացած 3 խմբակցություները։
Իրավիճակը լարվում էր,սահմանից անընդհատ ստացվում էին թշնամու ծանր տեխնիկայի եւ զինվորական մեծաքանակ ուժի կուտակումների մասին տեղեկություններ։ Արդեն գաղտնիք չէ,որ ադրբեջանական հարձակման վտանգը շատ իրական էր։ Այդ պայմաններում ՀՀԿ-ն ուներ երկու ճանապարհ. ապահովել անհրաժեշտ քանակի ձայներ մյուս 3 խմբակցությունների վստահությունն ունեցող վարչապետի թեկնածուին ընտրելու համար եւ 40 օր հետո գնալ արտահերթ ընտրությունների՝ երկրում հաստատելով անիշխանություն ։
ՀՀԿ պատգամավորների ճնշող մեծամասնությունը դեմ էր Փաշինյանի վարչապետ ընտրելու գաղափարին եւ դրա մասին հայտարարում էր հրապարակային։ Միեւնույն ժամանակ կար գիտակցում,որ վարչապետ չընտրելն առնվազն 40 օրով քաոսի էր վեր ածելու Հայաստանը։ Հայաստանում 40 օր անիշխանություն ու բարդակ էր լինելու, իսկ թշնամու հարձակման դեպքում դա կարող էր ողբերգական հետեւանքներ ունենալ երկրի համար։ Ընտրությունը քաոսի եւ պոպուլիստական իշխանություն ունենալու միջեւ էր։ Այդ պատճառով էլ մայիսի 8-ին ՀՀԿ-ն անհրաժեշտ մի քանի ձայն տվեց վարչապետ ընտրելու համար՝ պետությունը քաոսի չվերածելու ու ադրբեջանական ագրեսիայից խուսափելու համար։
Անիմաստ է այսօր խոսել ի՞նչ կլիներ, եթե գնայինք 40 օրյա քաոսի ու արտահերթ ընտրությունների։ Եթե-ներով լուրջ դատողություն անելն անշնորհակալ գործ է։ Իսկ հիմա հայտնվել են «ընդդիմադիրներ», որոնք զառանցում են, թե Սերժ Սարգսյանը իշխանությունը գցեց Փաշինյանի գրպանը։ Այդ մարազմի հեղինակներին ասեմ, որ եթե Սերժ Սարգսյանը նպատակ ունենար պատասխանատվությունն ուրիշի վրա դներ, ապա 2018-ի ապրիլի 9-ից՝ նախագահի ժամկետն ավարտելուց հետո, չէր առաջադրվի վարչապետի պաշտոնում։ Բայց դժբախտաբար 2018-ին Հայաստանում առողջ տրամաբանությունն իր տեղը զիջեց պոպուլիզմին։
Ինչպես կասեր մի շատ համեստ, բայց իմաստուն հանրապետական՝ «մի ասեք մեր մասին ստեր, թե չէ ձեր մասին կարող եք ճշմարտությունն իմանալ»։ Մի բան ակնհայտ է. նիկոլիզմի «Կարթագենը» պետք է հեռացվի եւ վերջ»։
Լրահոս
- Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին 23:48 17 Մարտ 2025
- Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից 23:33 17 Մարտ 2025
- Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորումից հետո կարագանա Թուրքիա–ՀՀ հարաբերությունների կարգավորման գործընթացը. Օմեր Չելիք 23:17 17 Մարտ 2025
- Ադրբեջանը շարունակում է ապատեղեկատվություն տարածել. ՀՀ ՊՆ-ն հերքում է 23:00 17 Մարտ 2025
- Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. վերաքննիչը բեկանել է տնային կալանքի վերաբերյալ որոշումը 21:45 17 Մարտ 2025
- Հայաստանը ողջունել է Ղրղզստանի և Տաջիկստանի միջև պետական սահմանի մասին պայմանագրի ստորագրումը 21:32 17 Մարտ 2025
- Պուտինն ու Թրամփն իրենք կսահմանեն իրենց հանդիպման ժամկետները․ Պեսկով 21:10 17 Մարտ 2025
- Ֆասթ Բանկը 2024թ.-ն ամփոփել է բարձր ֆինանսական ցուցանիշներով 20:40 17 Մարտ 2025
- Ուկրաինայում ռազմական գործողությունների շարունակությունը չի նպաստում բանակցային գործընթացին․ Ռուբիո 20:23 17 Մարտ 2025
- Ավտոբուսի վարորդի կողմից վրաերթի ենթարկված տղամարդը մահացել է 20:08 17 Մարտ 2025
- Պարսից ծոցի համագործակցության խորհուրդը ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև բանակցությունների ավարտը 19:52 17 Մարտ 2025
- Գերմանիան պատմական որոշում է կայացրել Ուկրաինայի վերաբերյալ. Բերբոք 19:38 17 Մարտ 2025
- Մշակույթը և ժողովրդավարությունն են, որ հայ ժողովրդին ու Հայաստանը կապում են ԵՄ-ի հետ. Սիսակ Գաբրիելյանը՝ Գերմանիայի դեսպանին 19:25 17 Մարտ 2025
- Հանցավոր խումբը զենքի գործադրմամբ և բռնություն կիրառելով կատարել է բնակարանային հափշտակություններ․ ՔԿ 19:12 17 Մարտ 2025
- ՀՀ ԱԳՆ գլխավոր քարտուղարը Նեպալում ՀՀ պատվավոր հյուպատոսին է հանձնել նրա նշանակման հավաստագիրը 18:58 17 Մարտ 2025
- Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ աշխատանքային քննարկում ավտոմեքենաներից հնչող բարձր երաժշտության սահմանափակումների վերաբերյալ 18:46 17 Մարտ 2025
- Ժաննա Անդրեասյանն ընդունել է «Մանուշյանական շաբաթ» ծրագրի ֆրանսիացի գործընկերներին 18:34 17 Մարտ 2025
- Մալթան ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի վերաբերյալ բանակցությունների ավարտը 18:20 17 Մարտ 2025
- Հանրային գնումների ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների հետ օրենսդրությամբ պահանջների խախտմամբ կնքվել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամի գնման պայմանագրեր. ՊՎԾ 18:06 17 Մարտ 2025
- Թուրքիայի ու ՀՀ հարաբերություններում առաջընթացի բացակայության հարցում մեծ է Ադրբեջանի գործոնը 17:52 17 Մարտ 2025
Փոխկապակցված նորություններ
-
17:39 17 Մարտ 2025 Ալեն Սիմոնյանը և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր Ալեն Սիմոնյանը և Չեխիայի խորհրդարանի Պատգամավորների պալատի ԵՄ գործերի հանձնաժողովի նախագահը քննարկել են Հայաստանի ու Ադրբեջանի միջև համաձայնեցված խաղաղության պայմանագրին վերաբերող հարցեր
-
16:12 17 Մարտ 2025 Գյումրիում պայքարը 2-ի միջև է՝ Նիկոլ Փաշինյան, իրա քրչափրչախումբ և Հայաստանի Հանրապետություն. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ) Գյումրիում պայքարը 2-ի միջև է՝ Նիկոլ Փաշինյան, իրա քրչափրչախումբ և Հայաստանի Հանրապետություն. Գևորգ Պետրոսյան (Տեսանյութ)
-
13:19 17 Մարտ 2025 Մոլդովան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը Մոլդովան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտը
Տնտեսություն
-
18:06 17 Մարտ 2025 Հանրային գնումների ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների հետ օրենսդրությամբ պահանջների խախտմամբ կնքվել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամի գնման պայմանագրեր. ՊՎԾ Հանրային գնումների ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների հետ օրենսդրությամբ պահանջների խախտմամբ կնքվել են շուրջ 2.2 մլրդ ՀՀ դրամի գնման պայմանագրեր. ՊՎԾ
-
11:10 17 Մարտ 2025 Կապանի մի շարք թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Կապանի մի շարք թաղամասերում գազամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի
-
22:13 15 Մարտ 2025 Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան Ինչո՞ւ մարդը կարող է առավոտից երեկո աշխատել և լինել չքավոր․ Փաշինյան
Հասարակություն
-
23:48 17 Մարտ 2025 Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին Կալանավորել են Յուվեցի Կարոյի որդուն և ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Նովոյին
-
23:33 17 Մարտ 2025 Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից Մ-4, Երևան-Սևան ճանապարհի վերին հենապատը մաքրվում է քարաթափումներից
-
21:45 17 Մարտ 2025 Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. վերաքննիչը բեկանել է տնային կալանքի վերաբերյալ որոշումը Ռուստամ Ստեփանյանը՝ «Չաղ Ռուստամը», կրկին կհայտնվի քրեակատարողական հիմնարկում. վերաքննիչը բեկանել է տնային կալանքի վերաբերյալ որոշումը