20:47:30 24°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Սրբազան հոր մեծահոգության շնորհիվ էր, որ Սուրենը եկավ և մեզ հետ քայլեց․ Գառնիկ Դանիելյան

    17:30 20 Հունիս 2024

    Գառնիկ Դանիելյանը «Հայելի» մամուլի ակումբում խոսել է  Սուրեն Պետրոսյանի մասին: Դանիելյանը նախ շեշտել է՝ երկրորդ կարծիք չկա, որ մարդիկ հավաքվել են բացառապես Բագրատ Սրբազան ֆենոմենի շուրջ.

    ՖԻնքը   «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման խորհրդի մեջ չի մտել, Սուրենն այդ պահին Ոսկեպարում էր որոշ մարդկանց հետ: Հենց որ շարժումը սկսվեց ու թափ առավ գյուղերում, Սրբազանն առաջարկեց, որ երբ պիտի քայլեինք, գայինք Երևան, լիներ նաև Սուրենը, ես չառարկեցի: Ես առանձնապես խնդիրներ չեմ սարքել դրանից, չեմ խոչընդոտել, թեպետ շատ-շատ արժանավոր մարդիկ կային, որոնք էդ շարժման ակունքներում կանգնած են եղել՝ ռազմական գործիչներ և այլն, որոնք և՛ պատրաստ էին, և՛ արժանի էին, որ լինեին: Դա Սրբազանի մեծահոգության և այսպես ասած քայլի շնորհիվ է, որ Սուրենը եկավ և մեզ հետ քայլեց:

    Պարզ է, որ մարդիկ, որոնք հավաքվել են, Սրբազան հոր շուրջն են հավաքվել: Կարող է՝ մի քանի հոգի ինձ համար էին եկել, մի քանի հոգի՝ Սուրենի համար, բայց պարզ է, չէ՞, որ շարժումը հստակ ունի առաջնորդություն, դա Սրբազան հոր առաջնորդությունն է: Ամեն անգամ փորձել սա ուրիշ կերպ ներկայացնել… չեմ ուզում ուրիշ բառեր օգտագործել, առնվազն արդար չէ: Շարժումը քեզ շատ բան է տվել, բերել է առաջին շարք․ եթե դու չես գնահատում, չես արժևորում․․․ գիտե՞ք՝ ինչ կա, մարդու արածը գնահատելը մեծագույն արժեք է: Եթե դու այդ արժեքների կրողը չես, ի՞նչ ասեմ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս