14:01:25 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գերմանիան կոչ է արել Չինաստանին պարզաբանել նոր տիպի կորոնավիրուսի տարածման հանգամանքները

    08:10 20 Ապրիլ 2020

    Գերմանիան միացել է երկրներին, որոնք կոչ են անում Չինաստանի ղեկավարությանը պարզաբանել երկրում SARS-CoV-2 կորոնավիրուսի տարածման հանգամանքները, հաղորդում է DW-ը։

    «Համաշխարհային ճգնաժամի իրավիճակում չինական կողմը պետք է ցուցաբերի լիարժեք թափանցիկություն, հատկապես վիրուսի ծագման հարցում»,- կիրակի՝ ապրիլի 19-ին, հայտարարել է Գերմանիայի տնտեսական համագործակցության եւ զարգացման հարցերով նախարար Գերդ Մյուլերը Funke մեդիախմբի պարբերականներին ։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է պարզաբանել COVID-19 հիվանդության հարուցչի լաբորատոր ծագման հնարավոր տեսությունը։

    Մինչդեռ Ավստրալիայի ԱԳ նախարար Մարիս Փեյնը կոչ է արել անկախ հետազոտություն անցկացնել վիրուսի տարածման իրավիճակը պարզելու շուրջ։

    ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախօրեին հայտարարել է, որ Չինաստանը պետք է պատասխանատվություն կրի, եթե պարզվի, որ Պեկինը «գիտակցաբար» է թաքցրել SARS-CoV-2-ի մասին տվյալները։ Նոր վտանգավոր վիրուսը կարելի էր դադարեցնել Չինաստանում դեռեւս նախքան պանդեմիան, համարում է Սպիտակ տան ղեկավարը։ Ընդ որում՝ նա չի հստակեցրել, թե Վաշինգտոնի կողմից ինչ հետեւանքների հետ կարող է Պեկինը բախվել։ Սպիտակ տան ղեկավարն արդեն հայտարարել է Առողջապահության համաշխարային կազմակերպության ֆինանսավորումը դադարեցնելու մասին, քանի դեռ Վաշինգտոնը չի ուսումնասիրել, թե ինչպես է ԱՀԿ-ն արձագանքել ճգնաժամին  COVID-19-ի պանդեմիայի պատճառով։

    SARS-CoV-2 կորոնավիրուսը ներթափանցել է 210 երկրներ 2019 թվականի վերջում Չինաստանում բռնկումից հետո։ COVID-19-ի հարուցիչը հայտնաբերվել է մոլորակի 2,3 մլն բնակիչների շրջանում, հիվանդության հետեւանքով մահացել է ավելի քան 160 000 մարդ։ Աշխարհում վարակվածների եւ մահվան ելքերի թվով առաջին տեղում է ԱՄՆ-ը։

     
     
    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս