01:42:32 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • «Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի». Ալիև

    19:29 28 Փետրվար 2024

    Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Գերմանիայի տնտեսության արևելյան կոմիտեի նախագահ Մայքլ Հարմսի գլխավորած պատվիրակության հետ:

    Ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների՝ հանդիպման ժամանակ նա նշել է, որ ողջունում է Գերմանիայի ՛՛չեզոք դիրքորոշումը խաղաղության գործընթացում՛՛։

    Ալիևը, մասնավորապես, ասել է. ՛՛Գերմանիան խաղաղության գործընթացում չեզոք է՝ ի տարբերություն Ֆրանսիայի, որը, ինչպես ասում են, բենզին է լցնում կրակի վրա ու Հայաստանին մահաբեր զենք մատակարարում։ Միջազգային իրավական նորմերը մեր կողմն են՛՛:

    Նա նաև ընդգծել է, որ իրենց մեղադրելը երկրի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության ապահովման մեջ՝ ՛՛անհիմն և կողմնակալ է՛՛:

    ՛՛Ադրբեջանն իր տարածքն ու ինքնիշխանությունն ապահովելու համար այլ երկրների քայլերից տարբերվող քայլեր չի ձեռնարկում՛՛,-ասել է Ալիևը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս