09:05:03 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գեղարքունիքի մարզը նրանց համար խիստ կարևորություն ունի Սևանի լճի ռազմավարական նշանակության տեսանկյունից. Տիգրան Աբրահամյան

    11:12 25 Հունվար 2025

    Ադրբեջանը «սահմանազատման» իր պլանները Հայաստանի «վզին փաթաթելով» փորձելու է զուգահեռ լուծել «ադրբեջանական փախստականների» տխրահռչակ գաղափարը` դրանց տեղակայելու ՀՀ այն հատվածներում, որոնք իր համար ռազմավարական նշանակություն ունեն, գրել է ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։

    Նա նաև ընդգծել է՝ այդ շրջանները գաղտնիք չեն և ադրբեջանցիները պարբերաբար հիշեցումներ են անում` Գեղարքունիքի ու Սյունիքի մարզեր․

    «Գեղարքունիքի մարզը նրանց համար խիստ կարևորություն ունի Սևանի լճի ռազմավարական նշանակության տեսանկյունից, իսկ Սյունիքը` Նախիջևանի ու Թուրքիայի միջև կապի, իսկ հետագայում դրա նկատմամբ ամբողջական վերահսկողության տեսանկյունից»:

    Պատգամավորի դիտարկմամբ, սահմանազատման թեման որպես այդպիսին բարդ խնդիր է և դրա էլեմենտները հիմնական մասով մատչելի չեն հանրային ընկալման տեսանկյունից ու այդ հանգամանքը փաշինյանական իշխանությունը լավագույնս օգտագործում է` երկրին սպասվող սպառնալիքները քողարկելու կամ դրա բնույթն ակնհայտ խեղաթյուրելու տեսանկյունից:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Փոխկապակցված նորություններ