19:38:46 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գնել Սանոսյանը մարզպետների հետ քննարկել է թափառող շների խնդիրը

    15:21 1 Նոյեմբեր 2024

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ կայացել է ՀՀ մարզպետների մասնակցությամբ հերթական խորհրդակցությունը։

    Նախ անդրադարձ է կատարվել ԱԺ պատգամավորների կողմից ներկայացված «Կենդանիների նկատմամբ պատասխանատու վերաբերմունքի մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծին, քննարկվել է համայնքներում թափառող շների հետ կապված խնդիրը։

    Ապա օրակարգային հաջորդ հարցով քննարկվել է համայնքների եկամուտների հավաքագրման 9 ամիսների արդյունքները։

    Ըստ այդ արդյունքների` համայնքների կատարողականը 9 ամսվա պլանի համեմատ կազմել է 93,7 տոկոս։

    Սեփական եկամուտների հավաքագրման տվյալներով առաջատար են Արմավիրի, Կոտայքի և Սյունիքի մարզերը։

    Նախարարը հորդորել է ուշադրության կենտրոնում պահել համայնքների կողմից սեփական եկամուտների հավաքագրման գործընթացը՝ ապահովելով 2024 թվականի համար պլանավորված նշաձողը, ինչպես նաև ապահովել պետական բյուջեով մարզպետարանների համակարգմամբ իրականացվող սուբվենցիոն և հրատապ ծրագրերի կատարողականը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս