09:43:40 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գորիս-Տաթև ավտոճանապարհին բեռնատարը խափանվել էր և խոչընդոտում էր երթևեկությունը

    11:47 25 Հունվար 2025

    Հունվարի 25-ին, ժամը 03:09-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Գորիս-Տաթև ավտոճանապարհի 25-րդ կմ-ին կցորդիչով բեռնատարը խափանվել է և խոչընդոտում է երթևեկությունը․ բեռնատարն ուղղելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Փրկարարները քարշակման միջոցով ուղղել են «DAF» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Հ․ Ա․). ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս