18:42:57 -2°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Գուտերիշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն

    17:33 24 Հոկտեմբեր 2021

    ՄԱԿ-ի Կանոնակարգի արժեքները վաղեմության ժամկետ չունեն եւ արդիական կլինեն համաշխարհային մարտահրավերները հաղթահարելու համար, որոնք այսօր ծառացած են մարդկության առջեւ: Այդ մասին կիրակի հայտարրաել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերիշը ՄԿԱ-ի օրվա առթիվ, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

    «Մենք պետք է միավորվենք, որպեսզի հաղթահարենք համաշխարհային մարտահրավերներն ու իրագործենք կայուն զարգացման նպատակները, նշել է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարը:-Դա անելու համար մեզ անհրաժեշտ է ապահովել յուրաքանչյուր մարդու համար կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հասանելիությունը մոլորակի ցանկացած կետում, եւ որքան վաղ, այնքան լավ: Մենք պետք է ապահովենք բոլոր մարդկանց իրավունքներն ու արժանապատվությունը, հատկապես աղքատ եւ կյանքի դժվարին իրավիճակում գտնվող մարդկանց համար»

    «Մենք պետք է վերջ տանք հակամարտություններին, որոնք սպառնում են մեր երկրներին, անհրաժեշտ է համարձակ պատրավորություններ ստանձնել կլիմայի փոփոխության դեմ պայքարում, եւ իրագործել դրանք»,-հավելել է գլխավոր քարտուղարը:

    Գուտերիշն ընդգծել է, որ 76 տարի առաջ ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ ներառված արժեքները կօգնեն իրացնել այդ խնդիրները: «Դրանք վաղեմության ժամկետ չունեն,-շարունակել է նա:-ՄԱԿ-ի օրը մենք պետք է միավորվենք դրանց հովանու ներքո եւ ամբողջովին իրագործենք Միավորված Ազգերի Կանոնադրությունը»:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս

    Հասարակություն

    ՏԵՍՆԵԼ ԱՎԵԼԻՆ