- Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան
- Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ. ՌԴ դեսպան
- Պարեկային ծառայության երկու սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջ, քննության նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե
- Գերմանիան մտադիր է բանակցություններ սկսել պաշտպանական արդյունաբերության հետ
- Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձության մասին
- Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
- Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ
- ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
- Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, որն իջնելով մեքենայից, կասկածելի փաթեթ էր կուլ տվել. Shamshyan.com
- Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ և դանակ
Զալցբուրգի համալսարանի hայագիտության բաժինն աջակցում է Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը
11:13 5 Դեկտեմբեր 2022Զալցբուրգի Փարիզ-Լոդրոնի (Ավստրիա) համալսարանի Քրիստոնյա արևելքի հետազոտությունների կենտրոնը, որը 2013 թվականից հայագիտության հետազոտությունների նպատակով ֆինանսավորում է նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը, հայագետ Յասմին Դում-Թրագուտի ղեկավարությամբ Արցախի հոգևոր-մշակութային ժառանգությանը նվիրված դրամաշնորհային առաջին մրցույթի շրջանակում հետազոտական հինգ դրամաշնորհ է տրամադրել երիտասարդ գիտնականներին։ Դրամաշնորհային ծրագիրը ֆինանսավորում է Զալցբուրգի արքեպիսկոպոսական թեմը:
Կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագիրը նպատակ ունի խթանել Արցախի (քրիստոնեական) պատմության, մշակույթի, հնագիտության, արվեստի, ինչպես նաև պատմամշակութային հուշարձանների վերաբերյալ երիտասարդ գիտնականների հետազոտությունները, նպաստել հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը։
Խրախուսված հինգ հետազոտություններն էլ Հայաստանից են, որոնք ներկայացնում են գիտահետազոտական տարբեր հաստատություններ, ինչպես նաև Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Դրանք են՝
- Նժդեհ Երանյան, Հայաստանի պատմության թանգարան, փոխտնօրեն, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտ, գիտաշխատող, «Արցախի մ.թ.ա. 3-1 ին հազարամյակի սկզբի մշակույթը՝ ըստ թանգարանային նյութերի».
- Հայր Աթանաս աբեղա Սարգսյան, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին, Հռոմի պապական արևելյան ինստիտուտ, մագիստրանտ, «Քրիստոնեական ընկալումներն արցախահայ բանահյուսության մեջ».
- Շողակաթ Դևրիկյան, ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտ, ասպիրանտ, «Հայկական մանրանկարչության ընդհանուր օրինաչափությունները և տեղային յուրահատկությունները՝ Արցախում նկարազարդված Ավետարանների Տերունական պատկերներում».
- Օվսաննա Խաչատրյան, Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարան, գիտաշխատող, «Արցախում գրված ձեռագրերի հիշատակարանները՝ որպես պատմամշակութային կարևոր սկզբնաղբյուր».
- Աշոտ Մկրյան, Հայոց Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, աշխատակից, լեզվաբան, «Արցախի բարբառը Զմյուռնիայում. հանրալեզվաբանական քննություն»:
Հետազոտական նախագծերն իրականացվելու են Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժնի հետ սերտ համագործակցությամբ և փորձագիտական ու գիտական խորհրդատվությամբ։ Արդյունքները գիտական զեկուցումների ու հոդվածների տեսքով ամփոփվելու են հաջորդ տարեվերջին՝ նաև Զալցբուրգի համալսարանում։
Արցախի հայկական մշակութային ժառանգության ուսումնասիրությանը նվիրված կարճաժամկետ դրամաշնորհների այս ծրագրի միջոցով, որն իր շարունակությունն է ունենալու նաև 2023 թվականին: Զալցբուրգի համալսարանի հայագիտության բաժինը նպատակ ունի աջակցել երիտասարդ հետազոտողներին ու նրանց ստեղծարար գիտական նախագծերը, խրախուսել հայագիտական, ինչպես և մշակութային ժառանգությանն առնչվող հետազոտությունների միջառարկայնացումն ու միջազգայնացումը, նպաստել Արցախի վտանգված մշակութային ժառանգության պահպանությանը։
Լրահոս
- Սթիվեն Սփիլբերգն ասել է, որ «The Dark Knight»-ը կարող էր առաջադրվել «Օսկար» - ի`«Լավագույն ֆիլմ» անվանակարգում 02:00 27 Հունվար 2023
- Պիկեն առաջին անգամ լուսանկար է հրապարակել մոդելի հետ, որի պատճառով բաժանվել է Շակիրայից 01:45 27 Հունվար 2023
- Բայդենի կինը պատմել է, թե ինչու է նախագահի երդմնակալության համար ընտրել Markarian ապրանքանիշի հանդերձանքը 01:33 27 Հունվար 2023
- Քանյե Ուեսթի՝ Հիտլերի մասին խոսքերի հետեւանքով Ավստրալիա մուտք գործելու հարցում խնդիրների են կանխատեսվում 01:15 27 Հունվար 2023
- Ակիո Տոյոդան կհեռանա Toyota-ի նախագահի պաշտոնից 01:00 27 Հունվար 2023
- Ես դրա մասին ոչինչ չեմ լսել. Խաչանովը՝ Արցախին աջակցող հաղորդագրությունները դադարեցնելու մասին 00:45 27 Հունվար 2023
- Բրունեյի սուլթանի աղջիկն ամուսնացել է իր զարմիկի հետ 00:30 27 Հունվար 2023
- Հակատարիքային գենային մուտացիան սիրտը երիտասարդացնում է 10 տարով 00:15 27 Հունվար 2023
- «Մեզ ջնջել չե՛ք կարող»․ Շերի եւ Էրիկ Էսրայելյանի հոդվածը Newsweek-ի համար 00:00 27 Հունվար 2023
- Ավտոմեքենան բախվել է պատին. 22-ամյա վարորդը մահացել է 23:57 26 Հունվար 2023
- Պարեկային ծառայության երկու սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջ, քննության նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե 23:46 26 Հունվար 2023
- Գերմանիան մտադիր է բանակցություններ սկսել պաշտպանական արդյունաբերության հետ 23:35 26 Հունվար 2023
- Վահան Կոստանյանը նշանակվել է ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ 23:23 26 Հունվար 2023
- Այրվել է մոտ 12 հա խոտածածկույթ 23:12 26 Հունվար 2023
- Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան 23:02 26 Հունվար 2023
- ՃՏՊ՝ Երևան–Սևան ավտոճանապարհին 22:59 26 Հունվար 2023
- Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ. ՌԴ դեսպան 22:51 26 Հունվար 2023
- Հիվանդանոցում մահացել է նախկին պաշտոնյայի 28-ամյա որդին, որն իջնելով մեքենայից, կասկածելի փաթեթ էր կուլ տվել. Shamshyan.com 22:48 26 Հունվար 2023
- Տղամարդու խուզարկությամբ հայտնաբերվել են լիցքավորված ատրճանակ և դանակ 22:37 26 Հունվար 2023
- Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է հայորդյաց տների պատասխանատուներին 22:26 26 Հունվար 2023
Փոխկապակցված նորություններ
-
23:46 26 Հունվար 2023 Պարեկային ծառայության երկու սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջ, քննության նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե Պարեկային ծառայության երկու սպա կասկածվում է կաշառք ստանալու մեջ, քննության նյութերը փոխանցվել են Հակակոռուպցիոն կոմիտե
-
21:52 26 Հունվար 2023 Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձության մասին Ռուսաստանի պետդումայի պատգամավոր Վիտալի Միլոնովը Արցախի շուրջ տեղի ունեցող իրադարձության մասին
-
21:20 26 Հունվար 2023 ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին ԱՄՆ կոնգրեսականները բանաձևով կոչ են անում Բայդենին դադարեցնել ռազմական աջակցությունն Ադրբեջանին
Քաղաքականություն
-
23:02 26 Հունվար 2023 Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան Հատուկ հանձնարարություններով ստրուկներ․ Ավետիք Իշխանյան
-
22:51 26 Հունվար 2023 Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ. ՌԴ դեսպան Ռուսական կողմն ակտիվորեն աշխատում է Լաչինի միջանցքի ապաշրջափակման հարցը լուծելու ուղղությամբ. ՌԴ դեսպան
-
18:11 26 Հունվար 2023 Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը. ՀՅԴ Սփյուռքն Արցախի կողքին է. աշխարհասփյուռ հայության աջակցության քրոնիկոնը. ՀՅԴ