12:31:37 -5°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Ինչու՞ է ընդդիմությունը խուսափում ասել ճշմարտությունը, որ արևմուտքը մեր թշնամին է

    14:45 2 Փետրվար 2023

    Երեկ Հ1-ի եթերում ընդդիմադիր Հայաստան դաշինքի պատգամավորը կարող էր Պետրոսի հարցին տալ շատ պարզ պատասխան: Երբ Պետրոսը փորձում էր սադրել պատգամավորին, հարցնելով թե ինչ կաներ նա/նրանք օրվա իշխանության փոխարեն, պետք է հնչեր պարզագույն պատասխան:

    Հայաստանը ունի մեկ ռազմավարական դաշնակից, որի արտաքին գործերի նախարարը վերջին ամսում 3 անգամ հայտարարել է,որ ՀԱՊԿ զորախումբը պատրաստ է 1-2 օրվա ընթացքում տեղակայվել հայ-ադրբեջանական սահմանին: Պետք է դռան տեղը ցույց տալ ԵՄ դիտորդներին և հրավիրել ՀԱՊԿ առաքելությունը:

    Ինչու՞ է ընդդիմությունը խուսափում ասել ճշմարտությունը, որ արևմուտքը մեր թշնամին է, և մեր միջոցով փորձում է թուլացնել և Ռուսաստանը, և Հայաստանը և ապակայունացնել ռեգիոնը:

    Ի՞նչ բալանսավորված քաղաքականություն թշնամու և բարեկամի մեջ:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս