21:06:01 0°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հաագայի դատարանը կհրապարակի ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի և Ադրբեջանն ընդդեմ ՀՀ-ի գործերով նախնական առարկությունների վճիռները

    15:53 12 Նոյեմբեր 2024

    Արդարադատության միջազգային դատարանն այսօր՝ Երևանի ժամանակով ժամը 18-ին կհրապարակի Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով Ադրբեջանի ներկայացրած նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը։

    Հաագային դատարանում Հայաստանը Ադրբեջանին մեղադրում է հայերի դեմ գործած հանցագործությունների համար, այդ թվում՝ սպանություններ, խոշտանգումներ, անմարդկային վերաբերմունք։ Ադրբեջանը հակընդդեմ հայց է ներկայացրել Հայաստանի դեմ։

    2023-ի օգոստոսի 21-ին Հայաստանը ներկայացրել է Ադրբեջանի նախնական առարկությունների վերաբերյալ իր գրավոր դիտարկումներն ու դիրքորոշումը։ Իսկ այս տարվա ապրիլի 15-19 կայացել են Դատարանի իրավազորության առնչությամբ ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ հրապարակային լսումները:

    Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով վճռի հրապարակումից անմիջապես հետո Դատարանը կհրապարակի Ադրբեջանն ընդդեմ Հայաստանի գործով Հայաստանի կողմից ներկայացված նախնական առարկությունների վերաբերյալ վճիռը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս