03:42:05 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի իրադարձություններով եւ վախեցած կրկնությունից. Բորդյուժա

    15:36 14 Դեկտեմբեր 2024

    ՀԱՊԿ բոլոր անդամները խիստ մտահոգված էին Ուկրաինայի 2013-2014թթ. իրադարձություններով, քննարկում էին, թե ինչպես կանխեն նման սցենարն իրենց երկրներում, ՏԱՍՍ-ի հետ հարցազրույցում հայտնել է Նիկոլայ Բորդյուժան, որը զբաղեցրել է կազմակերպության գլխավոր քարտուղարի պաշտոնը 2003-2016թթ.։

    Խոսքն Ուկրաինայում 2014թ. փետրվարի 22-ի դեպքերի մասին է, որոնց հետեւանքով իշխանազրկվեց Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը։

    «Դա քննարկվել է նախագահների հետ։ Բոլորը խիստ մտահոգված էին։ Մտահոգված էին, որովհետեւ բարեկամական երկիրը, ի դեպ, ԱՊՀ անդամ, հայտնվել էր մի իրավիճակում, երբ պարզապես աչքերի առջեւ իրականացվում էր պետական հեղաշրջում»,- նշել է Բորդյուժան։

    ՀԱՊԿ նախկին քարտուղարի խոսքով՝ կազմակերպության բոլոր անդամները խիստ բացասաբար ընկալեցին այդ բոլոր իրադարձությունները։

    «Եվ բացի այդ, բոլորը քննարկում էին այդ թվում նաեւ նման դեպքերի կանխումը մեր երկրներում»,- ընդգծել է գործակալության զրուցակիցը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս