21:05:25 -4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ապա ոչինչ համաձայնեցված չէ. ակնհայտ է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրում հայկական շահը տեղ չունի

    13:11 11 Դեկտեմբեր 2024

    Եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ապա ոչինչ համաձայնեցված չէ. ակնհայտ է, որ այսպես կոչված խաղաղության պայմանագրում հայկական շահը տեղ չունի:

     

    Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳ նախկին նախարար Արա Այվազյանը:

    «Ադրբեջանն ամեն քայլափոխի փորձում է նոր տարրեր մտցնել բանակցային օրակարգի մեջ և դրանով խափանել կամ հետաձգել այսպես կոչված խաղաղության պայմանագրի ստեղծումը:

     

    Ես այդ պատրանքը չունեմ, որ փաստաթուղթն իրականում կապահովի կայունություն, խաղաղություն մեր տարածաշրջանում, որովհետև ակնհայտ երևում է, որ հակառակ կողմը յուրովի է պատկերացնում խաղաղությունը, որում Հայաստանի և հայական կողմի շահը քիչ կամ ընդհանրապես տեղ չի գրավում:

    Եթե ամեն ինչ համաձայնեցված չէ, ապա ոչինչ համաձայնեցված չէ»,- ասել է Այվազյանը:

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս