03:24:41 -1°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտպանել է նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու օրինագիծը

    15:48 14 Դեկտեմբեր 2024

    Հարավային Կորեայի խորհրդարանը պաշտպանել է նախագահ Յուն Սեոկ Յոլին իմփիչմենթի ենթարկելու օրինագիծը։

    «Կողմ» է քվեարկել 204, «դեմ»՝ 85, «ձեռնպահ»՝ եւս 3 պատգամավոր։

    Նախորդ քվեարկությունը ձախողվել էր իշխող կուսակցության անդամների բացակայության պատճառով։ Որոշում կայացնելու համար անհրաժեշտ է 300-ից 200 ձայն, ինչը նշանակում է իշխող կուսակցության պատգամավորների առնվազն 8 ձայն։

    Յուն Սեոկ Յոլը կասկածվում է դավաճանության մեջ այն բանից հետո, երբ վերջերս նա երկրում ռազմական դրություն հայտարարեց։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս