17:14:24 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հարգանքի տուրք Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին՝ Թեհրանում

    21:17 24 Ապրիլ 2024

    109 տարիներ են անցնում Հայոց Ցեղասպանությունից ,որին զոհ գնացին մեկ ու կես միլիոն անմեղ հայորդիներ,զոհեր որոնք համարվում են Սրբադասված նահատակներ: Հայ ժողովրդի Սրբադասված նահատակների հիշատակը հավերժ վառ պահելու նպատակով ,ամեն տարի հայաշխարհում կազմակերպվում են միջոցառումներ, գրում է parstoday.ir-ը:

    Թեհրանի հայոց թեմում ,Հայոց Ցեղասպանության Սրբադասված նահատակների հիշատակը վառ պահելու նպատակով ժամանակին Թեհրանի Հայոց Թեմի Թեմական խորհրդի կողմից կյանքի է կոչվել կենտրոնական հանձնախումբ, որը միությունների հետ համագործակցաբար մի շարք աշխատանքներ է նախաձեռնել: Ապրիլի 21-ին Թ.Հ.Թ.Կրթական խորհրդի նախաձեռնությամբ հայոց դպրոցների միջնակարգ օղակի աշակերտության համար կազմակերպվել էր հատուկ միջոցառում «Արարատ» մարզավանում:Ապրիլի 22-ին մանկապարտեզի ,նախակրթարանի և տարրական օղակի աշակերտները ,Թեհրանի հայահոծ քաղաքամասերի եկեղեցիներում ծաղիկներ մատուցեցին Բյուրավոր նահատակների հուշարձանների մոտ։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս