16:50:39 25°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անհրաժեշտ է իրականացնել մասշտաբային հարկային փոփոխություններ. պատգամավոր

    16:25 11 Հունիս 2024

    Հայաստանում անհրաժեշտ է իրականացնել մասշտաբային հարկային փոփոխություններ։ Այս մասին Ազգային ժողովում, Հարկային օրենսգրքում եւ կից օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրինագծերի փաթեթի երկրորդ եւ վերջնական ընթերցմամբ քննարկման ժամանակ, հունիսի 11-ին ասել է տնտեսական հարցերի խորհրդարանական մշտական հանձնաժողովի փոխնախագահ, կառավարող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը։

    Լրացումները, մասնավորապես, ենթադրում են հարկերի բարձրացում գործունեության մի շարք ոլորտների համար։

    Նախագիծը ենթադրում է, որ շրջանառության հարկն առեւտրի ոլորտում կբարձրացվի 2 տոկոսից՝ մինչեւ 10 տոկոս։ Գործարարները կարող են հանել 9,5 տոկոս ծախսերից, բայց շրջանառության 1 տոկոսից ոչ պակաս չափով։

    Հանրային սննդի ոլորտում շրջանառության հարկը կբարձրացվի ընթացիկ 6-ից՝ հասնելով 12 տոկոսի՝ 9 տոկոս հարկային հանման հնարավորությամբ փաստագրված ծախսերից (շրջանառության 3,5 տոկոսից ոչ պակաս)։

    Հարկային տոկոսադրույքը արտադրական ձեռնարկությունների համար եւս կրկնակի կբարձրանա։ Այն կկազմի 7 տոկոս՝ ծախսերի 5 տոկոսի հանման հնարավորությամբ։

    Շրջանառության հարկի շեմը կմնա անփոփոխ եւ կկազմի 120 մլն դրամ տարեկան։ Իսկ եթե բիզնեսը գերազանցի այդ շեմը, ստիպված կլինի ԱԱՀ եւ շահութահարկ վճարել։

    Նոր փոփոխությունները ենթադրում են նաեւ, որ մատուցվող բոլոր մասնագիտական ծառայությունները, ինչպես նաեւ նոտարների եւ փաստաբանների ծառայությունները շրջանառության հարկի վճարման ոլորտից կտեղափոխվեն ԱԱՀ վճարման ոլորտ։ Մասնավորապես, այս փոփոխությունները կվերաբերեն նոտարական գրասենյակներին եւ փաստաբանների ծառայություններին։ Դա, ըստ էության, նշանակում է, որ 2025թ. հունվարի 1-ից նրանք պետք է ԱԱՀ վճարեն 10 տոկոսի չափով։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս