05:59:22 17°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և գլորվել ձորը

    11:37 14 Սեպտեմբեր 2024

    Սեպտեմբերի 13-ին, ժամը 19։38-ին Արագածոտնի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հարթավան-Արագյուղ ավտոճանապարհին ավտոմեքենան գլորվել է ձորը:

    Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

    Փրկարար ծառայության հաղորդմամբ, պարզվել է, որ «Աստվածընկալի ձոր» կոչվող հատվածում «Opel» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Հ․ Խ․, ծնված 2004 թ.) դուրս է եկել երթևեկելի հատվածից, բախվել ճամփեզրի երկաթե պատնեշներին և մոտ 60 մ գլորվել ձորը։

    Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը, տուժածին պատգարակով դուրս բերել ձորից (մոտ 100 մ) և մոտեցրել շտապօգնության մեքենային․ տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ նրա առողջական վիճակը գնահատվել է միջին ծանրության

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս