16:07:17 4°C
  • USD - 482.28 ֏
  • EUR - 568.13 ֏
  • RUB - 6.53 ֏
  • Անկախության հռչակագիրը փաստաթուղթ է, որն արտացոլում է ժողովրդի հավաքական արժանապատվությունը. Արամ Մանուկյան

    15:23 29 Փետրվար 2024

    Անկախության հռչակագիրը փաստաթուղթ է, որն արտացոլում է ժողովրդի հավաքական արժանապատվությունը։ Այս մասին հայտնել է նախկին պատգամավոր Արամ Մանուկյանը՝ ելույթ ունենալով Անկախության հռչակագրին եւ Սահմանադրությունից Հռչակագրի հղումը հանելուն վճռական «ոչ» ասելուն նվիրված համաժողովում։

    «Եթե ինչ-որ մեկը նպատակադրվել է փոխել այն, նշանակում է՝ ժողովրդի աժանապատվությանն ուղղված հարցեր ունի»,- ընդգծել է Մանուկյանը՝ ավելացնելով, որ հռչակագիրը միակն է, ոչ որոշում է, որ օրենք։ «Դա ծննդյան վկայական է, եւ անհնար է այն մերժել։ Հռչակագիրն ունիկալ է նրանով, որ ընդունվել է դեռեւս ԽՍՀՄ պայմաններում»,- հիշեցրել է Մանուկյանը։

    Նրա խոսքով՝ նաեւ ԽՍՀՄ բաժանումն էր, որ ձեւավորեց Հայաստանի զարգացման հեռանկարներ։ Նա հատկապես ընդգծել է, որ փաստաթուղթն ընդունվել է հանրության գերկոնսենսուսի պայմաններում։ Բազմակուսակցական հանձնաժողովը՝ 15 մարդուց բաղկացած, դիտարկել է 10 տարբերակ, ընտրվել է 3-ը, դրանք քննարկվել են, եւ 192 կողմ եւ զրո դեմ ձայնով ընդունվել, հիշեցրել է Մանուկյանը։

    «Խոզություն է կեղտոտ ձեռքերով մարդկանց մոտենալն անգամ սրբությանը»,- ամփոփել է Մանուկյանը։

    ԿԱՅՔԻ ՀԻՆ ՏԱՐԲԵՐԱԿ

    Լրահոս